Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներքին աուդիտի մասնագետ

Երեմյան Փրոջեքթս

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 24.10.2021

Նկարագրություն

՛՛Երեմյան Փրոջեքթս՛՛ ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու ներքին աուդիտի մասնագետի՝ մեր մեծ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Վերլուծել և գնահատել գնումների գործառույթների արդյունավետությունը
  • Վերլուծել և գնահատել ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման բաժինների ֆինանսական և գործառնական տեղեկատվության ամբողջականությունն ու հուսալիությունը
  • Ստուգել, վերլուծել և գնահատել ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերը և հաշվետվությունները
  • Բացահայտել ֆինանսական և հաշվապահական բացերը և առաջարկել ռիսկերից խուսափելու միջոցներ
  • Վերլուծել և գնահատել տրանսպորտային տնտեսության արդյունավետությունը
  • Կատարել պարբերաբար ստուգումներ և անցկացնել աուդիտորական հետազոտություններ
  • Ստուգել ընկերության ֆինանսական կառավարման գործառույթները, վերլուծել դրանց հուսալիությունը
  • Բացահայտել և վերլուծել ընկերության նոր նախագծերի մշակման և իրականացման արտաքին և ներքին ռիսկերը
  • Վերահսկել ընկերության գույքագրման գործընթացը և փաստաթղթավորել
  • Որոշել ներքին աուդիտի շրջանակը և մշակել տարեկան ծրագրեր
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ, որոնք արտացոլում են աուդիտի արդյունքները և փաստաթղթերի ընթացքը
  • Իրականացնել վերստուգումների պատշաճ փաստաթղթավորման ապահովումը

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն, ֆինանսներ կամ հաշվապահություն մասնագիտությամբ
  • Վերլուծական մտածողություն
  • Ուշադրություն մանրամասների և ճշգրտության նկատմամբ
  • Հաշվապահության/աուդիտի/ֆինանսների բնագավառում աշխատանքային փորձ
  • Հաշվապահական որակավորումը (ՀՀԱԱ, ACCA և այլն) կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային գիտելիքներ. Microsoft Office, Հայկական ծրագրեր (ՀԾ) և 1C
  • Ինքնուրույն աշխատելու ունակություն
  • Միևնույն ժամանակ մի քանի առաջադրանքներ սեղմ ժամկետներում կատարելու ունակություն
  • Մասնագիտական էթիկայի նորմերի տիրապետում
  • Ուժեղ միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Նախաձեռնող և ճկուն անձնավորություն բարձր պատասխանատվության զգացումով
  • Արագ փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու կարողություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: