Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կորպորատիվ իրավաբան

Wise Law Firm LLC

Ոլորտ: Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 13.11.2021

Աշխատանքային պարտականություններ

  • Հաճախորդներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրել գործարքների կնքման, վերջիններիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել իրավաբանական խորհրդատվություն իրավական ակտերի և դատական պրակտիկայի վերաբերյալ։
  • Իրականացնել տվյալների գնահատում, փաստարկներ և ռազմավարություններ մշակել գործարքների կնքմանը նախապատրաստվելիս։
  • Իրականացնել իրավաբանական աուդիտ։
  • Սահմանադրության, օրենսգրքերի, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, այլ ակտերի ուսումնասիրությամբ երաշխավորել գործարքների իրավական ապահովումը։
  • Կազմել իրավաբանական փաստաթղթեր, ինչպիսիք են կտակը, լիցենզավորման և արտոնագրման հայտերը, պայմանագրերը, դիմումները, բողոքները, հարցումները։
  • Պատրաստել իրավաբանական ամփոփոգրեր և կարծիքներ։

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն, մագիստրոսի աստիճան ունենալը կդիտվի որպես առավելություն։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։
  • Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայությունը պարտադիր չէ, սակայն կդիտվի որպես առավելություն։

Պահանջվող հմտություններ

  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Բանակցային հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Աշխատասիրություն և պատասխանատվության զգացում։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: