Գլխավոր հաշվապահ

Խայծ Իշխան ՍՊԸ

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Մասիս

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 08.05.2021

Նկարագրություն

Խայծ Իշխան ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի փորձառու, պատասխանատվության բարձր զգացումով Գլխավոր հաշվապահի:

Պարտականություններ

1. ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
2. ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
3. ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից,
4. իրականացնել կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարված համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ,
անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
5. ֆինանսական համակարգողներին տրամադրել գործընկերների հետ ֆինանսական հարաբերությունների կարգավիճակի մասին տեղեկատվություն,
6. ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահությանվարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
7. պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններ: 

Պահանջներ

1. Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում,
2. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
3. Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ,
4. Հայկական  ծրագրի գերազանց իմացություն
5. Համակարգչային գիտելիքներ(Word, Excel, կամնմանատիպ այլ ծրագիր),
6. Գերազանց վերլուծական հմտություններ,
7. Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ,
8. Կառավարման հմտություններ,
9. Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
10. Համագործակցում/թիմային աշխատանք
11. Գերազանց հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերերենի իամցությունը ցանկալի:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը՝երկուշաբթի-ուրբաթ 10:00-18:00, շաբաթ՝ 10:00-14:00։

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: