Ինժեկցիոն արտադրամասի հաստոցի օպերատոր-պատասխանատու

ASEDL LLC

Ոլորտ: Արտադրություն, Գործառնություն

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 05.03.2021

Նկարագրություն

Գործարկում է ինժեկցիոն արտադրամասի արտադրական հաստոցները, հետևում է դրանց աշխատանքին արտադրության ողջ գործընթացի ընթացքում, խնդիրներ առաջանալու դեպքում կապ է հաստատում արտադրության ղեկավարի հետ, լուծում առաջացած խնդիրները:

Պարտականություններ

  • Հետևում է սարքավորումների տեխնիկական վիճակին;
  • Իրականացնում է սարքավորումների, դրանց գործարկելու գրառումները ըստ ընթացակարգերի;
  • Կատարում է ընթացիկ  տեխնիկական սպասարկում;
  • Իրականացնում է սարքավորումների մաքրությանը;
  • Հաստոցները գործարկելիս վերահսկում է արտադրական գործընթացը, անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ է իրականացնում;
  • Խնդիրներ առաջանալու դեպքում կապ է հաստատում արտադրության ղեկավարի հետ, լուծում է առաջացած խնդիրները;
  • Իրականացնում է արտադրության գործընթացն ըստ սահմանված որակի չափորոշիչների;
  • Կազմում է հումքի քանակի պատվեր, համաձայնեցնում է արտադրության ղեկավարի հետ, պատվիրակում է մատակարարման բաժնին;
  • Ապահովում է արտադության համար անհրաժեշտ հումքի՝  պահեստից դուրս գրման գործընթացը;
  • Պատրաստի արտադրանքը հանձնում է պահեստ;
  • Հետևում է պատրաստի արտադրանքի փաթեթավորման որակին և քանակին, խնդիրներ առաջանալու դեպքում դրանց լուծում է տալիս;
  • Պահպանում է ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության ուղեցույցները;

Պահանջներ

  • Տեխնիկական կրթություն;
  • 1C, MS Office ծրագրերի իմացություն;
  • Թիմային աշխատանքի հմտություն;
  • Հաղորդակցման հմտություններ;
  • Ինժեկցիոն արտադրամասում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: 

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: