Նվազագույնը 3 տարվա վարչական և գիտամանկավարժական աշխատանքի փորձ բարձրագույն կրթության ոլորտում
Հատուկ գիտելիքներ
Կրթության ժամանակակից խնդիրների և միտումների իմացություն
Որակի ապահովման ազգային և եվրոպական չափորոշիչներին տիրապետում
Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերի իմացություն
Հատուկ հմտություններ և կարողություններ
Առաջնորդության և կառավարման հմտություններ և կարողություն
Թիմի ձևավորման (team building), արդյունավետ հաղորդակցության, համագործակցված աշխատանքի կազմակերպման, կոնֆլիկտների կառավարման հմտություններ և կարողություն
Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
Արագ կողմնորոշվելու կարողություն և խնդիրների լուծման ստեղծարար մոտեցում
Նախագծերի պլանավորման և իրականացման կարողություն
Ինստիտուցիոնալ կարիքներին և առաջնահերթություններին համապատասխան հիմնարար քաղաքականությունների մշակման և կառավարչական հիմնախնդիրների ախտորոշման, լուծման և խորհրդատվության հմտություններ ու կարողություն
Պարտականություններ
Աջակցել ամբիոնի վարիչին ամբիոնը համալրել բարձր որակավորում ունեցող հիմնական և պայմանագրային կադրերով, նպաստել երիտասարդ դասախոսների մասնագիտական աճին։
Մշակել և Գիտխորհրդի հաստատմանը ներկայացնել մասնագիտական կրթական ծրագրերի փաթեթները, սահմանված պարբերականությամբ գնահատելով դրանց արդյունավետությունն ու վերանայման առաջարկներ ներկայացնելով։
Գործատուներից հավաքագրել թիրախային հետազոտական թեմաներ և ներկայացնել ուսանողական հետազոտությունների (ավարտական աշխատանք, թեզ և այլն) համար։
Յուրաքանչյու կիսամյակի սկզբում գնահատել և ամբիոնի վարիչի հաստատմանը ներկայացնել առարկայական ծրագրերի օրացուցաթեմատիկ պլանները՝ իրականացնելով ընթացիկ վերահսկողություն դրանց պատշաճ իրականացման նպատակով։
Կազմակերպել և իրականացնել պլանավորված և չպլանավորված դասալսումներ՝ արդյունքները հասանլեի դարձնելով ամբիոնի վարիչին և դասախոսներին (անհատապես)։
Վերլուծել և գնահատել ստուգարքների և քննությունների արդյունքները, ներկայացնել առաջարկություններ ուսման որակի բարձրացման ուղղությամբ:
Մասնակցել բուհի ընդունելության ծրագրի մշակման և իրականացման գործընթացներին՝ աջակցելով Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի աշխատակիցներին:
Ակտիվ երկկողմանի համագործակցություն հաստատել գործատուների հետ:
Աջակցել ամբիոնի վարիչին մշակել և իրականացնել համալիր ծրագիր ուսանողների գործնական հմտությունների զարգացման նպատակով։
Հետևել դասախոսների կողմից գիտահետազոտական աշխատանքների կատարմանը, երիտասարդ մասնագետներով ամբիոնի համալրմանը:
Ամբիոնի վարիչի հետ համատեղ՝ ուսանողության համար կազմակերպել արտալսարանային սեմինարներ` միտված գործնական և փափուկ հմտությունների զարգացմանը՝ ներգրավելով ամբիոնի դասախոսներին, ոլորտի գործարաներին և գիտնականներին:
Պայմանավորվածություն ձեռք բերել կազմակերպությունների ղեկավարության հետ ուսանողների արտադրական պրակտիկան կազմակերպելու համար՝ թիրախում ունենալով կրթական ծրագրերի հիմնական ուղղությունները:
Մասնակցել որակավորման բարձրացմանը ուղղված միջոցառումներին:
Համակարգել համալսարանի Մեդիա լաբորատորիան (media lab)՝ ծառայեցնելով ինչպես լրագրության, այնպես էլ այլ ամբիոնների համար, էլէկտրոնային ռեսուրսների ստեղծմանը։
Ինչպե՞ս դիմել
Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին