Էլեկտրոնիկայի և ավտոմատացման ինժեներ

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Ոլորտ: Արտադրություն, Գործառնություն

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 10.02.2021

Նկարագրություն

Էլեկտրոնիկայի և ավտոմատացման ինժեների հիմնական պարտականություններն են՝ էլեկտրական մեքենաների և սարքերի, ավտոմատ կառավարման սարքերի, պնևմատիկ և հիդրավլիկ համակարգերի տեղակայում, վերանորոգում և կարգավորում; Էլեկտրոնային և թվա-ծրագրային կառավարման հանգույցների սխալների ախտորոշում և վերացում։

Պարտականություններ

  • Գործարանի արտադրական հոսքագծերի, օժանդակ համակարգերի և գործարանում գտնվող այլ համակարգերի և սարքավորումների անսարքությունների ախտորոշում, այդ թվում՝ թվա-ծրագրային:
  • Գործարանի արտադրական հոսքագծերի, օժանդակ համակարգերի և գործարանում գտնվող այլ համակարգերի և սարքավորումների անսարքությունների կանխարգելիչ, ուղղիչ և վթարային տեխնիկական սպասարկման իրականացում:
  • Էլեկտրական (ավտոմատացված էլեկտրաբանեցում, էլեկտրամատակարարում) և պարզ էլեկտրոնային սխեմաների նախագծում և հետազոտում։
  • Ծրագրավորվող տրամաբանական կոնտրոլերների (PLC) և արդյունաբերական կոմպյուտերների վերածրագրավորում։
  • Նոր համակարգերի սարքավորումների մոնտաժին մասնակցություն, էլեկտրական միացումների իրականացում:
  • Գործարանի տարածքում գտնվող շինություններում լուսավորության և էլեկտրամատակարարման անխափան ապահովում:
  • Կատարված աշխատանքների և տեխնիկական խնդիրների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (մասնագիտացում՝ էլեկտրոնիկա, ավտոմատացում, էլեկտրատեխնիկա, ռոբոտոտեխնիկա)
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Բարձր պատասխանատվության զգացում
  • Միջանձնային հարաբերությունների և շփման հմտություններ
  • Լարված իրավիճակում աշխատելու փորձ
  • Ռուսերեն  լեզվի տեխնիկական մակարդակի իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով:

Ինչպե՞ս դիմել

Լրացրե՛ք դիմում հայտը
Անուն Ազգանունը պարտադիր է
Հեռախոսը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
Ուղեկցող նամակը պարտադիր է
*մինչև 1500 նիշ
Ռեզյումե (ոչ պարտադիր)
max. 4 MB .doc, .docx, .pdf
SHARE: