Հոսքագծի Օպերատոր

Օվալ Պլաստիկ ՍՊԸ

Ոլորտ: Արտադրություն, Գործառնություն

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 07.12.2020

Նկարագրություն

"Օվալ պլաստ" ընկերությունը փնտրում է արտադրական հոսքագծի օպերատորի, ով պատասխանատու կլինի ընկերության արտադրական սարքավորումների  բարձրակարգ շահագործման համար:

Պարտականություններ

  • Արտադրական պլանին համապատասխան շահագործել իրեն կցված արտադրական սարքավորումները՝ հետևելով հաստատված ընթացակարգերին և անվտանգության կանոններին,
  • Կատարել իրեն կցված արտադրական սարքավորումների տեխնիկական զննումն ու պարզ տեխնիկական սպասարկումն՝ ըստ հաստատված ընթացակարգերի և ժամանակացույցի,
  • Ապահովել իրեն կցված արտադրական սարքավորումների և աշխատանքային տարածքի մաքրությունը,
  • Կանխել անորակ և ստանդարտներին չհամապատասխանող արտադրանքի արտադրումը, հումքի և նյութերի ոչ ռացիոնալ օգտագործումը,
  • Հետևել տեխնոլոգիական հրահանգներին
  • Պահպանել աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները,
  • Առաջարկել և իրականացնել իրեն կցված սարքավորումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված  միջոցառումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ինժեներական ոլորտում),
  • Համապասխան աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
  • Արագ սովորելու ունակություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթից-շաբաթ, ժամերը՝ առաջին հերթափոխ 09:00-18:00, երկրորդ հերթափոխ 18:00-01:00:                                                                                  

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

 

 

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: