Ոլորտ: Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն

Քաղաք: Երևան

Աշխատավարձ: Բանակցային

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 14.11.2020

"Վիրտուլեքս" ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանի` լրիվ աշխատանքային օրվա աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը` բանակցային, աշխատանքի սկիզբը` պայմանավորվածություն ձեռք բերելու հաջորդ օրվանից:

Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (նաև բակալավրի աստիճան)
  • Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում
  • Վերլուծական մտածողություն, ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու, ժամանակի կառավարման հմտություններ և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու, հատկապես՝ վերջնաժամկետների պահպանման ունակություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ
  • Համակարգչից վարժ օգտվելու կարողություն, այդ թվում՝ MS Office (MS Word, Excel, Outlook) փաթեթի գերազանց իմացություն
  • Աշխատանքային փորձը իրավաբանական ոլորտում և լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Աշխատանքային  պարտականություններ

  • Իրավական հարցերով խորհրդատվություն
  • Փաստաթղթերի իրավական վերլուծություն և իրավաբանական եզրակացությունների ու հանձնարարականների նախապատրաստում
  • Պայմանագրերի, հանձնարարագրերի, տեղեկանքների, նամակաների և այլ փաստաթղթերի կազմում
  • Գործընկերների և պայմանագրի կողմերի հետ հաճախորդի բանակցություննեի վարում և/կամ իրավաբանական ուղեկցություն
  • Ձեռնարկությունների փաստաթղթաշրջանառության իրավական վերլուծություն
  • Առևտրային գործընթացների և գործարքների իրավաբանական ուղեկցում և իրավական ռիսկերի գնահատում
  • Հարկման, հարկային պլանավորման և օպտիմալացման հարցերով խորհրդատվություն,
  • Քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում ծագած վեճերի վերաբերյալ գործերով դատական ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում
  • Դատական գործի հնարավոր ելքի և ընթացքի հեռանկարային գնահատում, վեճերի լուծմանն ուղղված բանակցությունների վարում։

Դիմելու կարգ

Մրցույթին մասնակցելու համար  նշված պայմաններին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը կազմակերպության էլ. հասցեին։

 

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: