Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Աշխատավարձ: 180 000 - 250 000 դրամ

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 06.12.2020

Նկարագրություն

Կազմակերպությանը անհրաժեշտ է հաշվապահ, ով կմասնակցի ընկերության հաշվապահական հաշվառման վարման գործընթացին և պատասխանատու կլինի ֆինանսական հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործընթացի համար: 

Պարտականություններ

  • Իրականացնել հաշվապահական հաշվառում,
  • Իրականացնել փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության, նորմատիվ ակտերի և գործող ստանդարտների,
  • Կազմել և ներկայացնել հարկային-ֆինանսական հաշվետվություններ,
  • Ծախսերի ճշգրիտ վարում՝ համաձայն հաշվային պլանի,
  • Գործուղման ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
  • Վերահսկել դեբիտորական և կրեդիտորական պարտքերը
  • Կատարել պաշտոնից բխող այլ պահանջներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձը պարտադիր է
  • Համակարգչային ծրագրերի իմացություն/ MS Excel, ՀԾ իմացություն/, 1C իմացությունը կդիտվի որպես առավելություն.
  • Հարկային օրենսգրքի գերազանց իմացություն, 
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Ակտիվ, պատասխանատու անձնավորություն,
  • Բազմախնդիր իրավիճակում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ռեժիմը ՝ վեցօրյա, կիրակի՝ հանգիստ։

Երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, շաբաթ՝  09:00-15:00։

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

 

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: