Մերչենդայզեր

Cube Group LLC

Ոլորտ: Վաճառք, Առևտուր

Քաղաք: Երևան

Աշխատավարձ: Ֆիքսված և բոնուսային

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 18.07.2020

Նկարագրություն

Աշխատանքն իրենից ներկայացնում է նախապես տրամադրված երթուղիներով շրջում, գործընկեր խանութներում առկա ապրանքների դասավորվածության ստուգում, խնդիրների բացահայտում և լուծում։ 

Աշխատանքի համար դիմողների սեռը՝  իգական

Տրանսպորտային միջոցի առկայությունը պարտադիր է։

Պարտականություններ

  • ապրանքի պահանջարկի, նպատակային սեգմենտը, սեզոնայնությունը և վաճառքի մակարդակի վրա ազդող այլ գործոնների ուսումնասիրություն 
  • վաճառքի կետերի ձևավորում և պահպանում
  • վաճառքի կետերում ապրանքների մնացորդների կառավարում 
  • վերլուծելով արտադրանքի մրցունակությունը և, հիմք ընդունելով կատարված եզրակացությունները, վաճառքների բարելավում
  • Վաճառքների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում

Պահանջներ

  • առևտրի ոլորտը կարգավորող գործող օրենսդրության իմացություն
  • մարքեթինգի և կառավարման հիմնական սկզբունքների, գովազդի տեսակների և ապրանքների վաճառքների խթանման մեթոդների իմացություն 
  • հոգեբանության և հաճախորդի վարքի առանձնահատկությունների իմացություն 
  • վաճառվող ապրանքների հիմնական բնութագրերի և գների իմացություն 
  • սոցիոլոգիայի, տնտեսագիտության, հոգեբանության և էթիկայի հիմունքների իմացություն 
  • տրանսպորտային միջոցի առկայություն

Հավելյալ նշումներ

Լրիվ աշխատանքային օր:

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

cube225342@job.am
SHARE: