Ոլորտ: Մենեջմենթ, Գործադիր պաշտոններ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 19.06.2020

Կազմակերպության մասին

Լույս Բարրի-ն վերականգնողական կենտրոն է, որն իրականացնում է վերին և ստորին վերջույթների օրթեզների և պրոթեզների պատրաստում։

Նկարագրություն

«Լույս Բարրի»-ի տնօրենը պատասխանատու է ընկերության գործունեության արդյունավետ կազմակերպման համար։ Տնօրենը պետք է նպաստի կազմակերպության զարգացմանը և կայացմանը, Բարրի Խմբում ներգրավված ընկերությունների միջև կապերի զանգացմանն ու ընդլայնմանը։ Տնօրենը իրականացնում է կազմակերպչական աշխատանքներ, որոնք միտված են ընկերության բնականոն աշխատանքների իրականացման ապահովմանը, աշխատակիցների ներգրավվածության բարձրացմանը, գործընկերային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, շահառուների համար լավագույն ծառայությունների մատուցմանն ու վերջիններիս շրջանակի բնականոն ընդլայնմանը։
Որպես Բարրի Խմբի անդամ ընկերության ղեկավար, տնօրենը ընդունում է Բարրի Խմբի կորպորատիվ մշակույթը և ավանդույթները, ինչպես նաև մասնակցում է Խմբի կառավարչական որոշումների կայացմանը, ռազմավարությունների և կարգերի մշակմանը։

Պարտականություններ

1. Պլանավորել կազմակերպության աշխատանքները, կարգավորել ժամանակացույցը
2. Կազմակերպել և վերահսկել վերանորոգման, կահավորման և սարքավորումների տեղադրման աշխատանքները
3. Կազմել և ընթացք տալ ադմինիստրատիվ գործընթացներին և աշխատանքներին
4. Մասնագետների հետ խորհրդակցելով կազմակերպել հումքի և ապրանքա-նյութական պարագաների մշտական ապահովումը
5. Ներգրավել և ընդունել աշխատանքի ադմինիստրատիվ և տեխնիկական անձնակազմին, այդ թվում պրոտեզիստ-օրթոպեդների, ինչպես նաև այլ նեղ մասնագետների
6. Կազմակերպել և ապահովել բնականոն աշխատանքի պայմաններ ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատակիցների համար

7. Կազմակերպել և վերահսկել բյուջետային գործընթացը, հանդես գալ որպես
ֆինանսական պատասխանատու անձ
8. Հանդես գալ որպես գործընկեր և բանակցող հիմնական մասնագիտական
գործընկեր կազմակերպությունների հետ
9. Ստեղծել և պահպանել գործընկեր կազմակերպություւնների հետ գործընկերային
կապեր, այդ թվում պետական և մասնավոր, ինչպես նաև միջազգային և ոչ
կառավարական կազմակերպություններրի հետ Հայաստանում և Հայաստանից
դուրս
10. Աշխատել լայն հանրության հետ՝ տեղեկացնելով կազմակերպության
գործունեության մասին
11. Ստեղծել կապեր միջին մասնագիտական հաստատությունների և ԲՈՒՀ-երի հետ,
պարբերաբար ներկայացնելով պրոտեզիստի մասնագիտությունը՝ երիտասարդ
մասնագետներ ուսուցանելու և հետագայում հնարավոր աշխատանքի
ներգրավելու նպատակով
12. Աշխատել Բարրի Խմբում՝ ներգրավված ընկերությունների հետ միասին նպաստել
Խմբի զարգացմանն ու աշխատանքների ընդլայնմանը

Պահանջներ

  • Ղեկավարման փորձ
  • Բարձրագույն կրթություն
  • Ադմինիստրատիվ աշխատանքի փորձ/գիտելիքներ
  • Հաղորդակցության հմտություններ
  • Թիմային աշխատանք/Թիմի առաջնորդ
  • Ֆինանսական գիտելիքներ
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություն
  • Կազմակերպված և հետևողական աշխատելու ունակություն

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

barry216151@job.am
SHARE: