Ֆինանսական, գործառնական դիտարկումների և վերահսկման մասնագետ

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Աշխատավարձ: Համաձայն հաստիքացուցակի

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 01.06.2020

 «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը  աշխատանքի է հրավիրում ֆինանսական գործառնության դիտարկումների և վերահսկման մասնագետի:

Աշխատանքային գործառույթներ

  • Ուսումնասիրել կազմակերպության գործառնական գործունեության տնտեսումը, էֆֆեկտիվությունը և արդյունավետությունը, ներառյալ` ոչ ֆինանսական գործունեությունը, օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության դիտարկում:
  • Ներքին վերահսկողության համակարգի համապատասխանության և արդյունավետության  ուսումնասիրությունը, գնահատումը և մոնիտորինգը:
  • Ֆինանսական և գործառնական տեղեկատվության ուսումնասիրություն:
  • Հայտնաբերել և գնահատել էական ռիսկերը և օժանդակել ռիսկի կառավարման ու վերահսկողության համակարգերի բարելավմանը:
  • Ուսումնասիրումը դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստել պատասխան:
  • Հետևել ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը:
  • Պատրաստել և տնօրենին ներկայացնել ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, պատրաստել և տնօրենի հաստատմանն ներկայացնել ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը, դրանց փոփոխությունները, յուրաքանչյուր աուդիտի համար մշակել և տնօրենի  հաստատմանն ներկայացնել աուդիտորական առաջադրանք, զեկուցել աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ:
  • Ուսումնասիրել գործարքների համապատասխանությունը օրենքներին, այլ իրավական ակտերին և այլ արտաքին պահանջներին, ինչպես նաև ղեկավարության քաղաքականությանը, հրահանգներին և այլ ներքին պահանջներին:
  • Իրականացնել դրամաշնորհային ծրագրերի վերահսկողություն:
  • Իրականացնել արտադրողների հետ պայմանագրային կատարման վերահսկողություն
  • Իրականացնել կազմակերպության կանոնադրության և իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Պահանջվող որակավորումներ

  • Աուդիտորը պետք է ունենա համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն,
  • Մասնագետը  պետք է  ընդգրկված լինի ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում,
  • Պետք է ունենա համայնքային ծառայության մասին, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՙԻրավական ակտերի մասին՚, ՙՀաշվապահական հաշվառման՚, ՙԱուդիտորական գործունեության մասին՚, ՙՆերքին աուդիտի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր լավ իմացություն

Պահանջվող  կարողություններ և ունակություններ

  • Բարձր համակարգչային գրագիտություն
  • Հաշվապահական ծրագրերի իմացություն
  • Անկաշկանդ և ճկուն հաղորդակցման իմացություն
  • Վերլուծական մտածելակերպ

Աշխատանքային օրեր՝   երկուշաբթիից-ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝  9:00-ից մինչև 18:00

Դիմելու ընթացակարգը՝

Ձեր ինքնակենսագրականը CV,  ֆինանսական գործառնության դիտարկումների և վերահսկման մասնագետի վերաբերյալ տեսլականի հակիրճ նկարագրությունը / մեկ էջ /, մոտիվացիոն նամակը  կարող եք ուղարկել նշված հասցեին:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար:

Վերջնաժամկետը` 1 հունիսի, 2020 թ.

 

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

ncca215993@job.am
SHARE: