Լոգիստիկայի մասնագետ

ASEDL LLC

Ոլորտ: Լոգիստիկա, Տրանսպորտ

Քաղաք: Երևան

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 30.12.2019

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Կազմակերպում է պատվերների բեռնափոխադրման գործընթացները  (ներմուծում, արտահանում)
  • Ակտիվ նամակագրություն և հեռախոսային կապ է հաստատում բեռափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ, բանակցում է տրանսպորտային բեռնափոխադրման ժամկետները, պայմանները և արժեքները.
  • Իրականացնում է շուկայի ուսումնասիրություն` թարմացնելու բեռնափոխադրման փոփոխված արժեքների, նոր ծառայությունների, տրանսպորտային ծառայություններ մատուցող նոր ընկերությունների մասին տվյալների բազան.
  • Համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ բեռնափոխադրման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, վերահսկման, հավաքական բեռների տեղափոխումն արդյունավետ իրականացնելու համար.
  • Կազմում է բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը (ըստ պահանջի)
  • Հետևում է լոգիստիկայի ողջ ընթացքին
  • Կազմում է Ընկերության գործունեությունից բխող միջազգային բեռնափոխադրումների ծրագիրը և բյուջեն, համակարգում է  դրանց իրականացումը
  • Իրականացնում է անմիջական ղեկավարի կողմից պաշտոնին և մասնագիտական կարողություններին համապատասխան այլ հանձնարարություններ.

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿՆԵՐ,ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ներմուծման և բեռնափոխադրման ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 2 տարվա.
  • MS Office-ի իմացություն
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
  • Վերլուծություններ իրականացնելու հմտություններ

 

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

asedl215134@job.am
SHARE: