Այս հայտարարությունը ժամկետանց է

էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 23-32.7-Մ2-5)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 23-32.7-Մ2-5)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ոլորտ: Պետական, Ոչ Կոմերցիոն

Քաղաք: Երևան

Աշխատավարձ: 212309

Հրապարակվել է: 12.08.2019

Վերջնաժամկետ: 14.08.2019

Նկարագրություն

  1. Իրականացնում է տնտեսության գերակայություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության մշակման աշխատանքներ,
  2. Իրականացնում է արտահանման խթանման իրավական դաշտի մշակման աշխատանքների, արտահանման խոչընդոտների և առաջարկությունների ներկայացման աշխատանքներ,
  3. Իրականացնում է թեթև արդյունաբերության, սննդամթերթի արդյունաբերության արտադրական գործունեության մոնիտորինգ, կոնկրետ ձեռնարկություններում վեր է հանում առկա խնդիրները և դրանց վերացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացում․
  4. Իրականացնում է իրականացված մոնիտորինգի արդյունքում միկրոմակարդակով առկա խնդիրների վերհանում և դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում,
  5. Իրականացնում է երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  6. Իրականացնում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականության մշակում,
  7. Իրականացնում է տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության ուսումնասիրություն, ինչպես նաև ներկայացնում արտահանման խթանման վերաբերյալ վերլուծության առաջարկություններ,
  8. Իրականացնում է գործարար միջավայրի խոչընդոտների բացահայտման և առաջարկությունների ներկայացման և դրանց վերացման ուղղությամբ, կազմակերպությունների ստեղծման, կտրուկ աճին նպաստող գործարար միջավայրի ձևավորում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Հավելյալ նշումներ

Նշված պաշտոնն զբաղեցվում են որոշակի ժամկետով՝ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի տվյալ պաշտոնում նշանակումը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքուն կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
  • աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

Դիմումի ձև` Բեռնել այստեղ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր անձամբ ժամը 9:00-12:30 կամ էլեկտրոնային հասցեով՝ 

Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96:

Ձեզ կհետաքրքրեն