Արտաքին Կապերի Մասնագետ

Հայաստանի համայնքների միություն

Արտաքին Կապերի Մասնագետ

Հայաստանի համայնքների միություն

Ոլորտ: Գովազդ, Մարքեթինգ, PR

Քաղաք: Երևան

Հրապարակվել է: 11.04.2019

Վերջնաժամկետ: 11.05.2019

Նկարագրություն

Հայաստանի համայնքների միությունը աշխատանքի է հրավիրում արտաքին կապերի մասնագետի:

Պարտականություններ

  • Տեքստերի գրավոր թարգմանություններ անգլերեն-հայերեն-ռուսերեն լեզուներով,
  • Բանավոր թարգմանություններ անգլերեն-հայերեն-ռուսերեն լեզուներով,
  • Արտաքին կապերի փոստային և էլեկտրոնային նամակագրության իրականացում,
  • Միության արտաքին կապերի գործավարության և նամակագրության վարում,
  • Ոլորտի փաստաթղթաշրջանառության ճիշտ և ժամանակին կատարում,
  • Ըստ անհրաժեշտության՝ Միության նախագահի կամ Միության պատվիրակության հանդիպումների, գործուղումների ուղեկցում,
  • Միության պատվիրակությունների վիզայի ստացման, այցի հետ կապված ինֆորմացիայի ստացման և դրա շրջանառության աշխատանքների իրականացում,
  • Միոության իրականացրած արտաքին կապերի շրջանակներում միջոցառումների պլանավորում, ժամանակացույցի կազմում,
  • Առցանց հարթակներում համապատասխան գրանցումների իրականացում,
  • Միության գործունեության շրջանակներում միջոցառումների կազմակերպչական աշխատանքներ:

Պահանջներ

  • Համապատասխան բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 1 տարի աշխատանքային փորձ
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը ցանկալի է
  • Համակարգչային հմտություններ

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել նշված էլեկտրոնային փոստին:

Ինքնակենսագրականների ուսումնասիրության արդյունքում ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Ինչպե՞ս դիմել

էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է
SHARE:
Ձեզ կհետաքրքրեն