Այս հայտարարությունը ժամկետանց է

Ռեստորանի Մենեջեր

Yasaman Family LLC

Ռեստորանի Մենեջեր

Yasaman Family LLC

Ոլորտ: Ռեստորաններ, Հանրային Սնունդ

Քաղաք: Երևան

Հրապարակվել է: 19.03.2019

Վերջնաժամկետ: 18.04.2019

Պարտականություններ 

  • Պլանավորել ռեստորանի աշխատակազմի աշխատանքը, 
  • Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմանը, 
  • Վերահսկել սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը, 
  • Վերահսկել սրահի աշխատանքը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ ապահովելով ռեստորանի հյուրերի սպասարկման որակը, 
  • Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին, 
  • Գնահատել աշխատակազմի աշխատանքը՝ իրականացնելով և ապահովելով նրանց արտադրողականությունն ու սպասարկման որակը բարձրացնող մոտիվացիոն ծրագրեր,
  • Կազմակերպել ու վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների փոխհամագործակցությունը,
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:

Պահանջվող Հմտություններ 

  • Տարիք՝ 25-35,
  • Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը ռեստորանային ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ղեկավարման փորձ՝ 1-3տ.,
  • Ներկայանալի տեսք,
  • Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
  • Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ,
  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
  • Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն,
  • Ժպտերես, բարեհամբյուր:

Հետաքրքրքված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

Ձեզ կհետաքրքրեն