Այս հայտարարությունը ժամկետանց է

Գլխավոր Հաշվապահ

Սիկոնե ՍՊԸ

Գլխավոր Հաշվապահ

Սիկոնե ՍՊԸ

Ոլորտ: Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ

Քաղաք: Երևան

Հրապարակվել է: 04.03.2019

Վերջնաժամկետ: 03.04.2019

Աշխատանքային պարտականություններ.

  • Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
  • Ֆինանսական համակարգողներին տրամադրել գործընկերների հետ ֆինանսական հարաբերությունների կարգավիճակի մասին տեղեկատվություն,
  • Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
  • Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը, ներդրել և վերահսկել գույքի շարժի և պահպանման համակարգերը,
  • Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահությանվարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունները:

Պահանջվող որակավորումներ.

  • Արտոնագրված մասնագետ (պարտադիր),
  • Բակալավրի աստիճան հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ միջինում 2 միլիարդ շրջանառություն ունեցող ընկերությունում,
  • Գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ,
  • 1С ծրագրի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ( ՀԾ, Word, Excel, PowerPoint, Microsoft project կամնմանատիպ այլ ծրագիր),
  • Գերազանց վերլուծական հմտություններ,
  • Խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու խորը զարգացած հմտություններ,
  • Կառավարման հմտություններ,
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • Համագործակցում/թիմային աշխատանք,
  • Գերազանց հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերերենի իամցությունը` ցանկալի:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե՝ նշված էլ. հասցեին:

Ձեզ կհետաքրքրեն