Այս հայտարարությունը ժամկետանց է

Մարքեթինգի Մենեջեր

Ռայթ Ինվեստ ՍՊԸ

Մարքեթինգի Մենեջեր

Ռայթ Ինվեստ ՍՊԸ

Ոլորտ: Գովազդ, Մարքեթինգ, PR

Քաղաք: Երևան

Հրապարակվել է: 06.02.2019

Վերջնաժամկետ: 08.03.2019

«Մոշն Թայմ» Ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մենեջերի, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման, զարգացման համար՝ պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններ՝

• Իրականացնում է մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպում է վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,
• Մշակում և ներդնում է Ընկերության ծառայությունների առաջխաղացման ուղիներ,
• Ուսումնասիրում է սպառողների նախասիրությունները, դրանց հիման վրա կատարում է հետազոտություն, ինչպես նաև հավաքագրում և տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն,
• Մասնակցում է վաճառքների պլանավորման աշխատանքներին՝ վաճառքի բաժնի հետ համատեղ, ըստ հաճախորդների սեգմենտների, հիմնական ծառայությունների,
• Մշակում է վաճառքի բաժնի համար յուրահատուկ բոնուսային ծրագրեր կոնկրետ մարքեթինգային ակցիաների ուղղվածությամբ,
• Մշակում է մարքեթինգային ակցիաների ցանկը, և իրականացնում է ակցիաները,
• Վարում է բանակցություններ գովազդային ընկերությունների հետ, կազմակերպում է գովազդային արշավներ,
• Կատարում է մրցակիցների ակտիվության, գործունեության հետազոտություններ,
• Իրականացնում է նոր ապրանքների նկատմամբ պահանջարկի, նոր շուկաների բացահայտում, կատարում է սպառողների բավարարվածության ուսումնասիրություն,
• Իրականացնում է վաճառքների վիճակագրական վերլուծություններ,
• Կատարում է ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարում, թարմացում, նպաստում է դրանց առաջխաղացմանը, 
• Իրականացնում է շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ծառայություններն և գնառաջարկները,
• Մասնակցում է գների ձևավորման և գնային քաղաքականության մշակման աշխատանքներին,
• Մշակում և համակարգում է պրոմո-խորհրդատվությանն ուղղված գործառույթները,
• Վերահսկում է արդեն իսկ գործող վաճառքները, ակցիաները, զեղչային համակարգերը,
• Վերլուծում է վաճառքի օրինաչափությունները, ինչպես նաև կատարում է կանխատեսումներ ապագայում սպասվող թրենդների զարգացման վերաբերյալ

Պահանջվող որակավորում և հմտություններ`

• Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում,
• Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,

• Սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն, կայքի օպտիմիզացիա և առաջխաղացում

• SEO գործիքների բազային իմացություն, ինչպիսին են Google Analytics, Google Adwords, Webmaster, HTML, CSS

• Facebook, Twitter, Instagram, Tumblr, Youtube, Pinterest, Linkedin, Google+ լավ իմացություն,
• Վաճառքների խթանման փորձ,
• Հաղորդակցության գերազանց հմտություններ,
• Նորարար և կրեատիվ մտածողություն,
• Վերլուծական մտածողություն,
• Նախագծերի կառավարման ունակություն,
• Թիմում աշխատելու հմտություններ,
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
• Microsoft Office ծրագրերի լավ իմացություն,
• Տպարանների, դիզայն ստուդիաների և աշխատանքի համար անհրաժեշտ նյութերի մատակարարների հետ աշխատելու փորձ:

«Մոշն Թայմ» ընկերությունն  իր աշխատակիցներին առաջարկում է՝

• կայուն աշխատանք,
• մրցունակ աշխատավարձ հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,
• մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից:

Հարցազրույցի կկանչվեն միայն ընտրված թեկնածուները։

Ձեզ կհետաքրքրեն