Հաղորդակցության Տնօրեն

Ոլորտ: Գովազդ, Մարքեթինգ, PR

Քաղաք: Երևան

Հրապարակվել է: 11.12.2018

Վերջնաժամկետ: 24.01.2019

Նկարագրություն

Հաղորդակցության տնօրենն անմիջականորեն հաշվետու է Վեոլիա Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրենին: Նա պետք է մշակի, իրականացնի և վերահսկի հաղորդակցության ծրագրեր բոլոր այն ԶԼՄ-ների հետ, որոնք առավել արդյունավետորեն կարող են ներկայացնել ընկերությունն ու նրա ծառայությունները: Թեկնածուն պետք է ունենա իրավիճակը շարունակաբար բարելավվելու ձգտում, ղեկավարության հետ աշխատանքների ավելի լայն շրջանակներում համագործակցելու կարողություն և ոգեշնչելու, ոգևորելու գերազանց ունակություն՝ մարդկանց ու ծրագրերը դեպի լավագույն արդյունքներ մղելու նպատակով:

Պարտականություններ

·           Մշակել ռազմավարություն՝ Հայաստանում «Վեոլիա» ապրանքանիշի առաջխաղացման, մատուցվող ծառայությունների մասին իրազեկման և ընկերության հեղինակության բարձրացման նպատակով:

·           Մշակել և զարգացնել տպագիր ու էլեկտրոնային եղանակով հաղորդակցությունը՝ ընկերության մասին տեղեկատվությունը արտաքին (ԶԼՄ-ներ, հանրաճանաչ գործիչներ, բաժանորդներ, հանրություն) և ներքին շահագրգիռ կողմերին տրամադրելու համար, մասնավորապես.

 1.      Գործարար հաղորդակցություն. վերահսկել, կազմակերպել կամ աջակցել միջոցառումներին, ցուցադրություններին, կորպորատիվ այցելություններին և շնորհանդեսներին, ապահովել ներքին և արտաքին համացանցային ներկայություն, շահագրգիռ կողմերին ներգրավել սոցիալական մեդիայի հարթակներում տարվող աշխատանքում:

2.      Լրատվություն. ապահովել ներկայություն ու տեսանելիություն Հայաստանում և մշտական կապի մեջ լինել լրատվամիջոցների հետ, պատրաստել նյութեր վերջիններիս համար՝ նպաստելով ընկերության աշխատանքի օբյեկտիվ ու կառուցողական լուսաբանմանն ու վերահսկելով իրավիճակը:

3.      Աշխատակիցներ. գրավիչ ու հասանելի ներքին հաղորդակցության կազմակերպման միջոցով՝ ապահովել աշխատակիցների մասնակցությունը համընդհանուր, տարածաշրջանային և տեղական ռազմավարություններին ու նախաձեռնություններին:

4.      Հրատապ հաղորդակցություն.  ապահովել ստույգ տեղեկատվություն առկա խնդիրների և ճգնաժամերի վերաբերյալ, շարունակաբար անդրադառնալ իրադարձություններին ու թարմացնել հաղորդվող տեղեկատվությունը, իսկ պատահարների դեպքում ցուցաբերել տեղեկատվական աջակցություն՝ տարածքի համակարգողների, Հայաստանի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Գոտու ղեկավարության և այլոց հետ համագործակցությամբ:

 ·           Ապահովել համապատասխանություն Հայաստանի, Գոտու և Վեոլիա Գրուպի միջև հաղորդակցության, ռազմավարության և պահանջների մասով:

·           Ներկայացնել կազմակերպությունը կառավարման մարմիններին, շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաեւ քաղաքացիներին, մասնավորապես հանդես գալ որպես Ընկերության մամուլի խոսնակ ԶԼՄ-ների և ողջ հանրության առջև:

Պահանջներ

  • Թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն հաղորդակցության, հանրային կապերի, լրագրողական կամ առնչվող այլ ոլորտներում, ինչպես նաեւ մասնագիտական աշխատանքի նվազագույնը 5 տարվա փորձառություն:  

Հավելյալ նշումներ

Թեկնածուն պետք է լիարժեք տիրապետի գրավոր և բանավոր խոսքին, վարժ հաղորդակցվի, ունենա ստեղծագործական մտածելակերպ, խորապես ծանոթ լինի լրատվական դաշտին ու սոցիալական ցանցերին: Նրանից պահանջվում է բարդ իրավիճակներում արդյունավետորեն գործելու, ձեռնարկվող միջոցառումները ղեկավարելու եւ բաժանորդներին ուշադրության կենտրոնում պահելու կարողություն: Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, ֆրանսերեն լեզվի իմացությունը, ինչպես նաեւ հանրային կառավարման ոլորտում գիտելիքները, կհամարվի առավելություն:

Ինչպե՞ս դիմել

էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է
SHARE:

Հնարավոր է Ձեզ հետաքրքրեն նաև

Այլ աշխատանքներ Վեոլիա Ջուր ՓԲԸ-ում