Մերչենդայզեր (արտասահմանյան ընկերության ներկայացուցչությունում)

Ոլորտ: Վաճառք, Առեվտուր

Քաղաք: Երևան

Աշխատավարձ: 268000-355000 դրամ

Հրապարակվել է: 28.11.2018

Վերջնաժամկետ: 28.12.2018

Նկարագրություն

Պահանջվում է մերչենդայզեր արտասահմանյան ընկերության ներկայացուցչությունում:

Պարտականություններ՝

- Ռեգիոնալ մենեջերի հետ համաձայնեցված տարածքում լուսաբանման և հաճախականության պլանի կատարում, 
- Տարածքի բոլոր եղած և նոր բացվող վաճառակետերի ֆիքսում
- Խանութների դասակարգում ընկերության ստանդարտներով՝ որակով, մեծությամբ և այլ չափանիշներով,
- Վաճառքի գործընթացի խթանում բանակցությունների միջոցով, 
-Գների վերահսկում համաձայն ընկերության ռազմավարությանը,
- Բրենդի տեսանելիության ապահովում, 
- HORECA կետերի ներգրավում POP տեղադրման միջոցով՝ ապահովելով բոլոր հիմնական բրենդերի ներկայությունը,
- Ապրանքի FIFO-ի ապահովում առևտրային կետերում,
- Հաշվետվություններ Ներկայացում,
-Աշխատանքային հարաբերությունների ապահովում դիստրիբյուտորների հետ, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության փոխանցում ընկերության ռեգիոնալ մենեջերներին,
- Անհապաղ տեղեկացում ռեգիոնալ մենեջերին մերչենդայզերական նյութերի վնասման մասին,
-Ռեգիոնալ մենեջերի ղեկավարությամբ բանակցություններ վարում առևտրային կետերի հետ, ISF և POP նյութերի պատշաչ տեղադրման ապահովում ՝ ապրանքանիշների բարձր տեսանելիության նպատակով,
- Մրցակիցների գործունեության վերաբերյալ տեղեկությունների, ինչպես նաև շուկայում սպառողական և առևտրային նախասիրությունների վերաբերյալ կարծիքների հավաքագրում,
-Հաղորդակցում սպառողների հետ։

Պահանջներ՝

  • տղամարդ՝25-35 տ.
  • բարձրագույն կրթություն
  • հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • MS office փաթեթի տիրապետում
  • առնվազն 2 տարվա վաճառքների աշխատանքային փորձի առկայություն (ցանկալի է FMCG կամ հարակից ոլորտում)
  • վարորդական իրավունքի և ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է
  • բանակցություններ վարելու և ինքնաներկայացման հմտություններ

Աշխատանքային ժամեր՝ 09․00-18․00, ազատ օրեր՝ շաբաթ և կիրակի։

Աշխատավարձը (մաքուր)՝ 268000-355000 դրամ։
Փոխհատուցման փաթեթ՝ ապահովագրություն, հեռախոսի ծախսերի փոխհատուցում, մեքենայի ապահովագրության 50%-ի և վառելիքի տրամադրում։

Ինչպե՞ս դիմել

էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է
SHARE:

Հնարավոր է Ձեզ հետաքրքրեն նաև

Այլ աշխատանքներ Tanger-ում