Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հրանտ Վարդանյան 7/15,Ք.Երեվան Հայաստանի Հանրապետություն

ՄԵԳԱՀՈՄ-ի մասին

Ընկերությունը հիմնադրվել է 1996թ-ին՝ որպես <<ԺԻՎԱ>>, այնուհետև՝ 2020թ.-ին, վերանվանվել է <<ՄԵԳԱՀՈՄ>>:  2000 թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ պահեստ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 15 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ <<ՄԵԳԱՀՈՄ>> ընկերության   աշխատկազմը բաղկացած է 60 հոգուց: 2021թ.-ին խոշոր հարկատուների ցուցակում <<ՄԵԳԱՀՈՄ>> ՍՊԸ-ն զբաղեցնում է 324-րդ տեղը:
 Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` <<ՄԵԳԱՀՈՄ>>-ը համագործակցում է ավելի քան 700 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, <<ՄԵԳԱՀՈՄ>> ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն  ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: