Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

"Վիրուս Նետ" ՍՊԸ-ի մասին

Մեր ընկերությունը հիմնադրվել է 2005 թ-ին։ Առաջին տարիներին կազմակերպությունը տրամադրում էր միայն հինտերնետ հասանելիություն՝ ռադիոմոդեմների օգնությամբ ․արագությունը՝ առավելագույնը 128 կբ/վ (այժմյան միջին արագությունից 400 անգամ թույլ)։

2007 թ-ից սկսում ենք ձևավորել մալուխային ցանց որը հիմնված է FTP և UTP տեսակների մալուխների վրա։
FTP մալուխներն օգտագործվում էին հիմնական գծերի կառուցման համար
UTP մալուխները՝ տնային միացումների։

2011 թ-ից ոլորտի կտրուկ զարգացման և բարձր արագություն պահանջող կայքերի լայն տարածման պայմաններում, կազմակերպությունը որոշում է կայացնում սահուն անցում կատարել, այդ ժամանակ տվյալների տեղափոխման արագության հեղափոխություն  համարվող օպտիկամանրաթելային մալուխներին։ Այն թույլ է տալիս տվյալների տեղափոխություն կատարել անսահմանափակ արագությամբ։ Այս  շրջանում սկսում ենք մեր ողջ  ցանցի հիմնական գծերը վերափոխել օպտիկամանրաթելային մալուխների։ 

2015-թ-ից արդեն ունենալով լիարժեք օպիկական մալուխների վրա հիմնված ենթակառուցվածք՝ սկսեցինք և մինչ օրս շարունակում ենք նոր միացումները կատարել վերջին սերնդի՝ FTTH (fiber to the home) օպտիկա դեպի տուն, և FTTB տեխնոլոգիաներով։

Այսօր մենք արդեն ունենք ամբողջովին օպտիկամանրաթելային մալուխներով կառուցված և վերջին սերնդի սարքավորումներով հագեցած կայուն և հուսալի ցանց, որը մեզ հնարավորություն է տալիս առաջարկել սպառողին երաշխավորված որակով ծառայություններ։