Աշխատանք Multi Wellness Centerում

Multi Wellness Center-ի մասին

Մուլտի Վելնես մարզաառողջարարական համալիր
MULTI WELLNESS CENTER·TUESDAY, 9 JULY 2019·
Մուլտի Վելնես մարզաառողջարարական համալիրն արդեն 2 տարի իր ջերմ հարկի տակ ընդունում է առողջ կենսակերպին հետևող ու կատարյալին ձգտող բոլոր այցելուներին: 
Մասնագետների կողմից մշակված հատուկ ծրագրերով ու առաջարկվող ծառայություններով՝ Հայաստանում և տարածաշրջանում եզակի կենտրոնն անդադար համալրվում է նորարարություններով և աշխարհում տեղ գտնող նոր ֆիթնես ուղղություններով: 
Մեր այցելուներին տրամադրված ամբողջական ծառայությունները՝ երեք բաղադրիչների յուրօրինակ համադրությամբ դարձել են ապրելակերպ. մարզումների նորարարական ծրագրեր, մարմնի կատարյալ խնամք, ճիշտ և առողջարար սնունդ:
Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ճիշտ սննդակարգին՝ Կենտրոնի ֆիթնես սրճարանը այցելուներին առաջարկում է համաշխարհային առաջատար բրենդների սպորտային սննդի լայն ընտրանի: Սպիտակուցներով, ածխաջրերով և օրգանիզմին անհրաժեշտ օգտակար հանքանյութերով հարուստ ուտեստներից մինչև էներգետիկ կոկտեյլներ և հաշվարկված կալորիաներով անհատական սննդակարգ... և այս ամենը Կենտրոնի դիետոլոգների խորհրդատվությամբ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:
Կենտրոնի Մանկական ակումբում անցկացվում են երեխաների բազմակողմանի զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ ժամանակակից մեթոդների կիրառմամբ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նրանց առողջ ապրելակերպին: Առողջ ապրելակերպին զուգահեռ փոքրիկների մեջ ձևավորում ենք առողջ մտածելակերպ: 
Գործունեության տարիների ընթացքում Կենտրոնը մայրաքաղաքում պարբերաբար կազմակերպել է առողջ ապրելակերպը խթանող միջոցառումներ և անմասն չի մնացել նման այլ միջոցառումներին մասնակցությունից:
Կենտրոնի սրահները համալրված են համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների նորագույն սարքավորումներով: Կենտրոնը հանդիսանում է պրեմիում դասի ֆիթնես սարքավորումներ արտադրող ամերիկյան աշխարհահռչակ Life Fitness բրենդի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ տարածաշրջանում։ Հաղթանակի հասնելով Չիկագոյում անցկացված նորաբաց սպորտային ակումբների ամենամյա միջազգային մրցույթում, համալիրն ընդգրկվել է աշխարհի լավագույն մարզաակումբների պլատինե կատալոգում:
Կատարյալ մարմին ու առողջությու