Աշխատանք CoronaTest-ում

CoronaTest-ի մասին

CoronaTest նախաձեռնության առաքելությունն է օգնել հանրությանը ճնշել համավարակը և պահպանել ազգային տնտեսությունը SMART թեստավորման շնորհիվ։ Համագործակցելով լավագույն արտադրողների և հետազոտող լաբորատորիաների հետ՝ մենք հասանելի ենք դարձնում հետեւյալ ծառայությունները։
1) ՊՇՌ թեստավորում
ՊՇՌ թեստերը ստուգում են COVID-19-ի առկայությունը վաղ շրջանում։ Նմուշառում` քթըմպանային քսուքի միջոցով։ Ընդունվում է ավիաընկերությունների կողմից՝ ճանապարհորդական նպատակով։ Արդյունքը՝ մինչև 24 ժամվա ընթացքում։
2) Հակամարմին թեստավորում
Հակամարմին թեստերը ախշտորոշում են անցյալում վարակված և այժմ իմունիտետ ձեռք բերած անձանց։ Նմուշառումը՝ մատից արյան միջոցով, արդյունքները՝ 15 րոպեում:
3) Անտիգեն թեստավրում
Այս թեստը հայտնաբերում է ներկայումս վարակված անձանց։ Այն հիանալի է արագ և պարբերաբար ստուգումների համար։ Արդյունքը՝ 15–30 րոպեի ընթացքում։ Նմուշառումը՝ քթից։
4) Է-Հավաստագիր
Մենք ստեղծել ենք հարթակ (app.coronatest.am), որտեղ Դուք կարող եք գտնել Ձեր թեստերի արդյունքները մեկ վայրում և ապահով կիսվել դրանցով ճանապարհորդելիս կամ աշխատավայր այցելելիս։