ՙՙՏարիք՚՚ Հայ Տարեցներին Օժանդակության Հիմնադրամ

Բաժանորդագրվիր

17 բաժանորդ

Բաժանորդագրվիր

17 բաժանորդ

Աշխատանք ՙՙՏարիք Հայ Տարեցներին Օժանդակության Հիմնադրամում

Կամավոր ՀՀ բոլոր քաղաքներում

ՙՙՏարիք՚՚ Հայ Տարեցներին Օժանդակության Հիմնադրամ-ի մասին

2019 թվականի նոյեմբերին հիմնադրվել է «ՙՙՏարիք՚՚ Հայ Տարեցներին Օժանդակության Բարեգործական Հիմնադրամը: Մեր հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության տարեց քաղաքացիների կյանքի արժանավայել շարունակությունը: Հիմնադրամի հիմնական գործառույթների մեջ են մտնելու՝ դեղորայքի մատակարարում, ատամնաբուժական, վիրաբուժական և այլ առողջական ծառայությունների մատուցում, էքսկուրսիաների կազմակերպում դեպի Հայաստանի տեսարժան վայրեր, էսթեթիկ գեղեցկության կենտրոնների այցելում, կաթնամթերքի անվճար մատակարարում, իրավաբանական ծառայությունների մատուցում, կինոթատրոննեի/թատրոնների այցելում և այլն: Սակայն Covid-19-ը մարտահրավեր նետեց ինչպես ամբողջ աշխարհին, այդպես էլ Հայաստանին, և մենք որոշեցինք մեր բոլոր ուժերը ուղղել դեպի վիրուսի հետագա զարգացման կանխմանը և սևեռվել տարեցների պաշտպանության վրա, քանի որ, ինչպես արդեն գիտենք, նրանք գտնվում են առավել բարձր ռիսկային գոտում : Օգնության ձևաչափը լինելու է հետևյալը՝ բժշկական և կենցաղային օգնություն, առաջին անհրաժեշտության՝ Covid-19-ը կանխարգելող տարբեր հակասեպտիկ և պաշտպանիչ պարագաների տրամադրում: