Աշխատանք Բիոնկոդում

Բիոնկոդ-ի մասին

Բիոնկոդ ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Ի սկզբանե ընկերությունը զբաղվում էր կայքերի ծրագրային ապահովմամբ և մշակմամբ, ինչպես նաև կայքերի առաջխաղացմամբ որոնման համակարգերում։ Ընդլայնելով գործունեության շրջանակները, կարիք առաջացավ ընդամենը երեք հոգուց բաղկացած թիմը համալրել նոր կադրերով։2019 թվականի հունվարի մեկի տվյալներով ընկերությունում սովորել և ավարտել են ավելի քան յոթ հարյուր հիսուն ուսանող, որոնցից հարյուրը սովորել են անվճար հիմունքներով։ Ընկերության առաքելությունն է զարգացնել ծրագրավորումը Հայաստանում՝ պատրաստելով որակյալ կադրեր, որոնք կունենան ալգորիթմային մտածելակերպ և կտիրապետեն այն բոլոր գործիքներին, որոնք անհրաժեշտ են բարդ ծրագրային խնդիրներին լուծում տալու համար։