Աշխատանք Մեդիսարում

Մեդիսար ՍՊԸ-ի մասին

“Մեդիսար” ՍՊԸն ստեղծվել է 2001 թ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական հիմնարկների քիմիական նյութերի մեջ ունեցած կարիքները հոգալու նպատակով: Այժմ ընկերությունը  քիմիական ռեագենտների, արդյունաբերական քիմիական  հումքի, մանրէաբանական միջավայրերի , լաբորատոր և անալիտիկ սարքավորումների , ապակեղենի և կահույքի մասնագիտացված մատակարար է` ծառայելով հանրապետության խոշոր և միջին արդյունաբերական հիմնարկներին, գիտա-հետազոտական հաստատություններին  և լաբորատորիաներին: Մենք ունենք ավելի քան 1500 մշտական հաճախորդ:


Մենք առաջարկում ենք արտադրանքի լայն և անընդհատ թարմացվող տեսականի: “Մեդիսար” ՍՊԸ-ի մատակարարման բաժինը համագործակցում է ԱՊՀ-ի, Եվրոպայի, Չինաստանի, Իրանի,Հնդկաստանի եւ այլ երկրների  ավելի քան 150 խոշոր արտադրողների հետ, ինչը թույլ է տալիս hաճախորդներին առաջարկել ծառայությունները կարճ ժամկետներում և մատչելի գներով:


“Մեդիսար” ՍՊԸ-ն պաշտոնապես ներկայացնում է հայկական շուկայում  լաբորատոր սարքավորումների հայտնի արտադրողներ  ինչպիսիք են Kinematika AG (Շվեյցարիա) , ATAGO CO., LTD (Ճապոնիա) , Hanna instruments (Գերմանիա),  Citizen (ԱՄՆ), Daihan scientific Co.(Կորեա) եւ այլ ընկերություններ:


2007 թ-ից սկսած ընկերությունը առաջարկում է նաև էպօքսիդային և պոլիուրետանային հինքով լցնովի հատակներ, որոնք արտադրվում են արդի տեխնոլոգիաներով և հաջողությամբ կիրառվում են համաշխարհային պրակտիկայում:


2008 թ-ին “Մեդիսար” ՍՊԸ-ն կազմակերպեց  լաբորատոր կահույքի սեփական  արտադրությունը:

Սեփական երկաթուղային գիծը և մեծ պահեստային տարածքները (2500մ2) ապահովում են անհրաժեշտ պայամաններ ցանկացած տեսակի նյութերի պահպանման և փաթեթավորման համար և  թույլ են տալիս մշտապես պահեստում ունենալ ռեակտիվների ավելի քան 2000 անվանում: