Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամ

Աշխատանք Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամում

Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամ-ի մասին

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Մենք իրականացնում ենք կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր` Հայաստանի և Արցախի քաղաքներում և գյուղերում։ 1994թ.-ից «Էյ Թի Փի»-ն հսկայական աշխատանք է իրականացրել անապատացման դեմ պայքարում` գործելով կենսաբազմազան, սակայն վտանգված Կովկասյան տարածաշրջանում: Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են ավելի քան 5700000 ծառեր և ստեղծվել բազմաթիվ աշխատատեղեր: «Էյ Թի Փի»-ն նպաստում է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ներգրավելով միջոցներ անտառների վերականգնումը ֆինանսավորելու համար: Մեր կողմից աճեցված և տնկված ծառերը կենսական նշանակություն ունեն. նրանք մարդկանց ապահովում են սննդով, փայտով, բնապահպանական բարիքներով և տնտեսության աճի համար անհրաժեշտ հնարավորություններով: «Էյ Թի Փի»-ն ունի ավելի քան 80 աշխատակից Հայաստանում: Երևանյան մասնաճյուղն ապահովված է չորս ժամանակակից տնկարաններով և բնապահպանական կրթության համար նախատեսված երկու կենտրոններով: Երևանյան մասնաճյուղը համագործակցում է համայնքային բնակչության հետ` միկրո-ձեռնարկությունների (տնամերձ տնկարաններ) ստեղծման միջոցով, հիմնում է հանրային օգտագործման կանաչ գոտիներ, անտառապատման միջոցով վերականգում է էռոզացված անտառային հողեր: Նոր անտառներ տնկելու նպատակով հիմնադրամը ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծում հարյուրավոր մարդկանց համար։