Աշխատանք MYM Hospitalityում

MYM Hospitality-ի մասին

«Էմ Ուայ Էմ ին Հոսփիթալիթի» ընկերությունը մասնագիտացված է զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի հաստատությունների կառավարման բնագավառում, ինչպես նաև մատուցում է խորհրդատվական ծառայություններ տվյալ գործունեության զարգացման և խթանման վերաբերյալ: Ընկերության փորձառու թիմը ապահովում է արդյունքներ, որոնք երաշխավորված են տարիների հարուստ փորձով թրծված ռազմավարությամբ: Մեր նպատակն է համակարգել կառավարվող օբյեկտների անխափան աշխատանքը, ապահովելով շարունակական աճ և կայուն զարգացում, ինչպես նաև շահութաբերության առավելագույն մակարդակ՝ զուգակցված բարձրորակ սպասարկմամբ և հաճախորդի գոհունակությամբ: