ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ logo

ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ

ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ -ի մասին

ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ-ն /ՍԵՖ/ հիմնադրվել է 1997 թ-ին Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003 թ-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվեց որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: ՍԵՖ-ի միակ սեփականատերը Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլն է` Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական Ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը: ՍԵՖ Ինտերնեյշնլը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է: Այն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման: ՍԵՖ Ինտերնեյշնլը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Սիսիանում, Կապանում, Արմավիրում, Արտաշատում, Թալինում, Գորիսում, Իջևանում, Ստեփանավանում, Գավառում, Վանաձորում, Մասիսում, Եղեգնաձորում, Աբովյանում, Նոյեմբերյանում, Էջմիածնում,Մեղրիում և Արթիկում:

Տեղեկացի՛ր նոր աշխատատեղերի մասին

Բաժանորդագրվել

Կայք։www.sef.am

Հասցե:Դավիթ Անհաղթ 23

Հեռ:+37410202822