Աշխատանք Ամուլաում

"Ամուլա" ՍՊԸ-ի մասին

Ամուլա կահույքի ֆաբրիկան հիմնադրվել է 2005 թվականին։ Մեր ընկերությունը սկզբնական շրջանում մասնագիտացված է եղել Թվային ղեկավարման հաստոցների(CNC Router) արտադրության մեջ։ Մեքենաշինության զարգացման համընթաց մեր հաստոցները հիմք հանդիսացան նաև նրանով թողարկվող արտադրության և կահույքի ֆաբրիկայի հիմնադրման համար։ Ներկայումս բարձր ճշտգրտության հաստոցների բազայով իրականացվում է բազմազան ոճերով և ուղղությամբ նույնիսկ ամենաբարդ լուծում պահանջող սերիական և ըստ պատվերի կահույքի արտադրման համար։ Այս օր մեր ընկերությունը մասնագիտացված է կահույքի արտադրության հետևյալ ուղղություններում՝ մուտքի դռներ, միջսենյակային դռներ, ննջասենյակի կահույք, խոհանոցի կահույք, հյուրասենյակի կահույք, գրասենյակի կահույք, այլ։ Մեր դիզայներական թիմը շարունակ աշխատում է նորաոճ և օրիգինալ մոդելների նախագծմամբ մեր հաճախորդների ներկայացնելու համար։ Այսօր Ամուլա կահույքի ֆաբրիկան հանդիսանում է առաջատարներից հայաստանյան կահույք արտադրողների մեջ, որն իր հաճախորդին կարող է առաջարկել դասական ոճից մինչև մոդեռն կահույքի լայն տեսականի։