«Թել-Սել» ՓԲԸ logo

«Թել-Սել» ՓԲԸ

Բաժանորդագրվիր

17 բաժանորդ

Բաժանորդագրվիր

17 բաժանորդ

ՀՀ, ք. Երևան, Հակոբ Հակոբյան 3

Աշխատանք ԹելՍելում

«Թել-Սել» ՓԲԸ-ի մասին

Ազատ, հարմարավետ, արագ պրոցեսներով հագեցած. այսպիսին է Telcell-ում աշխատանքային միջավայրը, ճիշտ ինչպես Telcell համակարգն իր օգտատերերի համար։ Այս ամենին եթե ավելացնենք վառ, էներգիայով լի, հասանելի ու բազմազան բառերը, կարող ենք անվերջ պատմել թելսելցիների մասին: Չէ՞ որ այժմ օգոստոսն է ու 2020 թվականը. 13 տարի առաջ այս նույն ժամանակ Telcell-ը Հայաստանում հիմնեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը և առ այսօր մնում է ամենախոշոր համակարգը Հայաստանի վճարահաշվարկային շուկայում։ Հիմա կասեք՝ «մի՞թե այսքան տարի անցել է, ասես երեկ լիներ»։ Ճիշտ այդպես, քանի որ Telcell-ն արագ քայլերով սլանում է նոր գաղափարների իրագործման ուղղությամբ, ինչի անբաժան մասն է Telcell թիմն իր ամուր կորպորատիվ մշակույթով։

TELCELL-ՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ, ՈՎՔԵՐ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ

Այո, մեր թիմում կարևոր արժեքներից մեկը աշխատանքի նկատմամբ մոտեցումն է։ Մենք կարևորում ենք այն, ինչ անում ենք, միասնաբար գնում ենք նույն նպատակի ետևից և սիրով ներդնում ենք մեր մասնագիտական գիտելիքն ու անձնային որակները՝ ի նպաստ մեր ընդհանուր գործի:

TELCELL-ՈՒՄ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ,  ՄԱՐԴԻԿ՝ ՀԱՍԱՆԵԼԻ

Մեզ մոտ պաշտոնի կամ հաստիքի անվանումը պատնեշ չէ. եթե աշխատակիցը հարց ունի, խնդրանք կամ առաջարկ, կարող է անվարան դիմել ցանկացած թիմակցի, ով իրեն կօգնի ու կաջակցի։ Մեր թիմում հաստիքացուցակի սանդղակը աշխատանքային հարաբերությունների ելակետ չէ, այլ պրոֆեսիոնալիզմի ու փորձառության ցուցիչ:

TELCELL-Ի ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Թերևս բացառիկ երևույթ է, բայց մեր դեպքում՝ շա՜տ թելսելական։ Նախկին աշխատակիցները վերադառնում են, քանի որ թիմը մեծ սիրով է դիմավորում նրանց. չէ՞ որ միասին դեռևս շատ անելիք ունենք։

TELCELL-Ի ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԲԱԶՄԱԳՈՒՅՆ Է

Telcell-ում յուրահատուկ միջավայր է, որտեղ գնահատում են մտքի ազատությունն ու նախաձեռնողականությունը: Մեզ շատ բնորոշ է բազմազանությունը, այստեղ հավաքված են տարբեր մարդիկ ու մասնագետներ` ավագներից մինչև կրտսերներ, ովքեր փոխլրացնում են միմյանց:

TELCELL-ՈՒՄ «ԹՎԵՐԻ ՄԱՐԴԻԿ» ԵՆ

Ստեղծում են բարձր տեխնոլոգիական թվային պրոդուկտներ, որոնք պարզ են, արագ,