Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Job.am թիմը Gold's Gym Armenia-ում

23.03.2018 | 4026 դիտում

Հարցազրույց Gold's Gym Armenia-ի ՄՌԿ Արփինե Կանցյանի հետ

 

1. Որո՞նք են կազմակերպության առավելությունները:

«Գոլս Ջիմ»–ի ներկայությունը Հայաստանյան շուկայում իր աշխատողներով և հաճախորդներով հանդերձ արդեն իսկ առավելություն է: Հպարտությամբ կարող եմ ասել   հաճախորդների գնահատականը, բարի համբավը, ծառայությունների որակի գերազանց սպասարկումը, վստահելի հեղինակությունը  և այլն:

 

2.Որքանո՞վ է կազմակերպությունը ինտեգրված միջազգային հարաբերություններին:

«Գոլդս Ջիմ»–ը  միջազգային կազմակերպությունների ցանց է ամբողջ աշխարհում, որի Հայաստանյան ներկայացուցիչը հենց մենք ենք՝ մեր երկու ակումբներով, որոնց թվին շուտով կավելանա նաև երրորդը:

 

3.Ինչպիսի՞ն է աշխատանքային միջավայրը:

Շատ դրական, անմիջական, հետաքրքիր, առողջ մթնոլորտ: Չկան սթրեսային իրավիճակներ: 

 

4.Կա՞ հնարավորություն սովորելու, հետո աշխատանքի անցնելու:

Միանշանակ: Ինձ թվում է «Գոլդս Ջիմ»–ը այն եզակի կազմակերպություններից է, որ հնարավորություն է տալիս ինչպես աշխատանքային փորձ ունեցող անձանց այնպես էլ ուսանողներին անցնել աշխատանքի «Գոլդս Ջիմ»–ում հենց տեղում անցնելով համապատասխան վերապատրաստումները:

 

5.Ընդունման  ժամանակ ունե՞ք առանձնահատուկ մոտեցում:

Քանի որ մենք հանդիսանում ենք սպասարկման ոլորտ և որպես հաճախորդներ ունենք նաև արտասահմանյան երկրների քաղաքացիներ ուստի լեզուների իմացությունը մեզ մոտ պարտադիր է: Կախված թափուր հաստիքի համալրումից կարևորում ենք նաև մասնագիտական հմտությունները, որակական հատկանիշները, աշխատանքային կարիերայում անցած ճանապարհը, սակայն միշտ փորձում ենք մասնակիցների մեջ գտնել պոտենցիալ և միասին զարգացել այն և ի վերջո մասնակցին դարձնելով մեր պահանջներին համապատասխան և վերապատրաստված մասնագետ:

 

6.Ինչպիսի՞ն պիտի լինի աշխատակիցը:

Մեր ապագա աշխատակիցը պետք է լինի կրթված, հավասարակշռված, անկեղծ, պարտաճանաչ և պատասխանատու, ժպտերես և բարեհամբույր, խնամված, սպորտային, միշտ ունենա լավ տրամադրություն, «Գոլդս Ջիմ»–ը նպաստում է վերջիններիս պահպանմանը:

 

7.Կա՞  աճելու հնարավորություն:

Աճելու հնարավորություն միշտ կա և ցանկացած տեղ, կարևորը պետք է ցանկություն և ձգտում լինի: Ակումբում գրեթե բոլոր բաժիններում լինում են վերապատրաստաման դասընթացներ՝ ինչպես  Հայաստանում այնպես էլ Հայաստանի սահմաններից  դուրս՝ Ռուսաստան, Արաբական միացյալ էմիրություններ, ԱՄՆ և այլն: Լինում են դեպքեր երբ մենք ենք այլ երկրներից մասնագետներ հրավիրում և տեղում անցկացնում համապատասխան վերապատրաստումները:  Բացի վերապատրաստումներից «Գոլդս Ջիմ»–ը հնարավորություն է տալիս աճելու հենց կազմակերպության ներսում, բարձր թափուր հաստիքները համալրելու նպատակով առաջին հերթին համապատասխան թեկնածու ենք փնտրում մեր աշխատակիցների մեջ: Ունենք աշխատակիցներ ովքեր սկսել են մատենավարի հաստիքից և աճելով հասել բաժինների պատասխանատուների, վաճառքի գծով մենեջերների, մարկետիգի ղեկավարի, գործառնությունների գծով ղեկավարի պաշտոններին:

 

8.Փոփոխություններ կատարելիս հաշվի առնվո՞ւմ են աշխատողների կարծիքները:

Այո, միանշանակ: Կոլեկտիվը բավականին մեծ է և աշխատում ենք թիմային, ուղակի անհնար է առանց աշխատակիցների հետ քննարկելու, կարծիքները հաշվի առնելու որոշումներ ընդունվեն: Ամեն շաբաթ ունենում ենք ժողովներ, որտեղ մասնակցում են  բաժինների պատասխանատուները, քննարկում են բաժնի հետ կապված խնդիրների, առաջարկների և լուծումների մասին, ծառայությունները էլ ավելի բարելավելու նպատակով:

 

9.Ինչպե՞ս են նորեկները ընդունվում  աշխատողների կողմից, հե՞շտ են հարմարվում:

Հարմարվելու խնդիր երբեք չենք ունեցել, միջավայրը առողջ է և ջերմ, երբեք չենք մտածել տարանջատել հին և նոր աշխատակիցների:  Մեր թիմի անդամները թե՛ «Գոլդս Ջիմ»-ի ներսում, թե՛ Ջիմից դուրս դառնում են ցմահ ընկերներ: Նույնիսկ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո կապը պահպանվում է: Միացեք մեր թիմին և ինքներդ համոզվեք:

 

10.  Ունե՞ք ձևավորված մշակույթ աշխատողների ներսում, տոներ կամ միջոցառումներ, որոնց միասին եք մասնակցում:

Բացի այն, որ նշում ենք սահմանված տեղական և միջազգային տոներից, ունենք նաև ներսում ձևավորված մշակույթ, պարբերաբար ստեղծելով նոր միջոցառումներ  ակումբի աշխատողների և հաճախորդների մասնակցությամբ, չնայած կարող եմ հավելել, որ ակումբում անցկացրած յուրաքանչյուր օրն է տոն և միջոցառում:

 

 

Զրուցեցինք նաև աշխատակիցների հետ: Ուզում էինք իմանալ նրանց կարծիքը այստեղ աշխատելու առավելությունների մասին:

 

-Որո՞նք են այստեղ աշխատելու առավելությունները:

 

-Շատ ջերմ մթնոլորտ է, մեծ սիրով ես գալիս աշխատանքի, կարևոր է այն շրջապատը, որտեղ քեզ լավ ես զգում: Առավելություն է մեր այստեղ մարզվելու հնարավորությունը:

Տաթևիկ Խաչատրյան, ընդունարան:

 

-Առաջինը՝ աշխատանքային մթնոլորտը, հարաբերությունները աշխատողների միջև, մենք մի ընտանիք ենք: Անընդհատ սպորտի մեջ ենք, առողջ ապրելակերպ ենք վարում:

Դավիթ Աղաջանյան, վաճառքի բաժին:

 

- Շփվում ես տարբեր ոլորտների մարդկանց հետ՝ կլինի բիզնեսի, թե արվեստի բնագավառից: Մարդիկ, որ գիտակցաբար են գալիս այստեղ, զրկում են իրենց գայթակղիչ բաներից և գնահատում կյանքը, այսպիսով դու էլ ձգտում ես դեպի լավը: Հնարավորություն ունես մարզվելու, լավ մարզավիճակում լինելու, գտնվում ես առողջ մթնոլորտում:

Էմիլ Սվաջյան, կառավարման բաժին:

 

- Կարգապահությունը, մաքրությունը, շատ ճիշտ կազմակերպված գործընթացը: Ամեն ինչ հստակ է արվում, բոլոր գործողություները ուղղված են նրան, որպեսզի հաճախորդները և աշխատողները իրենց լավ զգան:

Վիկտորիա, բուժքույր: