Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Job.am-ի այցը «ABC Global School»

19.03.2018 | 3485 դիտում

 

 

Հարցազրույց <<ABC Global School>>-ի  տնօրեն Աննա Հակոբյանի հետ

 

-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր աշխատակիցը:

Մեր աշխատակցի համար ամենակարևոր հատկանիշներից է պատասխանատվությունը, ճշտապահությունը ու բանիմացությունը: Դասավանդման պարագայում կարևոր է նաև ժամանակակից մեթոդների տիրապետումը:

 

-Որքա՞ն է Ձեր աշխատակիցների թիվը, ունի՞ արդյոք աճելու միտում:

Այս պահին ունենք մոտ 10 աշխատակից:Մեր կազմակերպությունը դեռևս զարգացման փուլում է, նոր նախագծեր ունենք, պատրաստվում ենք դուրս գալ միջազգային շուկա, այնպես որ մեզ նոր կադրեր են անհրաժեշտ:

 

-Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր կազմակերպության աշխատանքային միջավայրը:

Քանի որ մեր կոլեկտիվը այդքան էլ մեծ չէ, մեզ մոտ ընտանեկան և ընկերական մթնոլրտ է:  Բոլորս միմյանց հանդեպ հարգանքով ենք լցված: Մենք գնահատում ենք մեր աշխատակիցներին և կարևորում ենք այն փաստը,  որ աշխատակիցը չլինի ենթակայի կարգավիճակում և այդ հոգեբանությամբ  չաշխատի, այլ համարի իրեն կազմակերպության լիիրավ անդամ և զգա իր ներդրումը կազմակերպության զարգացման գործում:

 

-Ինչպե՞ս է աշխատակազմը արձագքնում աշխատանքային ոճի փոփոխություններին:

Մենք երբևէ տարիքային խտրականություն չենք ունեցել և միշտ բաց ենք լավ մասնագետների համար, սակայն այս պահին թիմի անդամները հիմնականում երիտասարդներ են, և այդ պատճառով փոփոխությունները հեշտ են քննարկվում և ընդունվում:

 

-Աշխատաքնի կազմակերպման մեջ ի՞նչ գործոններ եք կարևորում, առանց որոնց չեք կարող աշխատել:

Մեր ոլորտը բավականին հագեցած է շուկայում և բոլորն էլ փորձում են տարբերվել: Մենք առանձնանում ենք կրեատիվիությամբ և, որ ամենակարևորն է, միշտ կատարում ենք մեր խոստումները: Եթե խոստացանք ուսանողին, որ նա որոշակի ժամանակահատվածում կունենա այս կամ այն որակավորումը, ապա ջանք չենք խնայում, որ այդպես էլ լինի. հակառակ դեպքում՝ վերադարձնում ենք վճարված գումարը:

 

-Նոր աշխատակցի ընդունելության ժամանակ ընդունելության առանձնահատու ձև կա՞: Ինչպե՞ս եք անում, որ աշխատակիցը հնարավորինս արագ ընտելանա աշխատանքային միջավայրին:

Մեզ մոտ մեծամասամբ դասավանդողներ են, այդ պատճառով նորեկներին պարտադիր թիմով օգնում ենք ծրագրի կազմման և դասապրոցեսի իրականացման սկզբնական հարցերում:

Մեր թիմի հետ կես ժամ մնալն էլ բավական է. ցանկացած մարդ շատ հեշտ կինտեգրվի:

Սկսած ադմինիստրացիայից, վերջացրած դասավանդող մասնագետներով, բոլորը դրական տրամադրված և իրենց աշխատանքը սիրող մարդիկ են: