Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հարցազրույց «Բի Լայն» թիմի հետ

07.03.2018 | 4067 դիտում

 

 

-Որո՞նք են կազմակերպության առավելությունները:

 Ընկերությունը հիմնադրվել է 1996թ.-ին  դարձել ՏՏ ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը: Հանդիսանալով այս ոլորտի ամենահին կազմակերպություններից մեկը՝ Բի Լայնը իր խոշոր ներդրումը ունի Հայսատանյան իրականությունում SS ոլորտի մշակույթի ձևավորման մեջ:

«Բի Լայնը» այժմ հանդիսանում է այնպիսի խոշորագույն ընկերությունների գործընկեր և դիսթրիբյուտոր ինչպիսիք են՝  Hewlett-Packard - Gold Partner, Microsoft - Certified Distributor, APC - Certified Distributor,  Oracle -Gold  Partner, Transcend - Certified Distributor և այլն :

 

«Բի Լայնի» գործընկերների ցանկը համալրում են են Հայաստանի խոշորագույն բանկերը՝ ՀՀ կենտրոնական բանկը և ևս 16 բանկ,  այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսին են՝ Գազպորմ Արմենիա, Զանգեզուրի պղնձամոլիբդենային Կոմբինատը, Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ, Ֆիլիպ Մորիս Արմենիա, ՄՏՍ Հայաստան, Յուքոմ, Գրանդ Քենդի, Երևանի Կոնյակի գործարանն ու Պեռնո Ռիկար Արմենիա, Հարավկովկասյան երկաթուղի, Արմենիա միջազգային օդանավակայաներ, Սինոփսիս Արմենիա, Արմենիան քարդը, Բեռլին-Խեմի, Գուդկրեդիտ և այլոք:

 

-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր աշխատակիցը:

Մասնագիտական տեսանկյանը չենք անդրադառնա, քանի որ աշխատանքների բնութագրերում փորձում ենք առավել հստակ նշել մեր պահանջմունքները: Ինչ վերբերվում է մարդկային տեսակին, մեզ համար շատ կարևոր է, որ մեր աշխատողները լինեն ընկերասեր, շփվող  և որ ամենակարևորն է պատրաստ դիմացինին օգնելու, քանի որ «Բի Լայնը» ունի նաև խորհրդատվական և սպասարկման ուղղվածություն, հետևաբար մեր աշխատակիցը պետք է կարողանա աջակցել և ճիշտ խորհրդատվություն տրամադրել:

 

 

-Որքա՞ն է աշխատակիցների թիվը, ունի արդյոք աճելու միտում:

Կազմակերպությունը անընդհատ զարգանում է, մենք ընդլայնում ենք մեր ծառայությունների շրջանակը և փնտրում նոր կադրեր: Այս պահին մեզ մոտ աշխատում է 30-ից ավել աշխատակից:

 

-Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր կազակերպության աշխատանքայի միջավայրը:

Մեզ մոտ միջավայրը անմիջական և շատ մտերիմ է: Փորձում ենք բոլոր միջոցառումները միասին անց կացնել, սկսած ծննդյան տարեդարձներից, վերջացրած ամանորյա միջոցառումներով:

 

-Ինչքանո՞վ է կազմակերպությունը ինտեգրած միջազգային հարաբերություններին:

 Քանի որ մենք մի շարք միջազգային բրենդերի ներկայացուցիչ ենք Հայաստանում, անընդհատ կապի մեջ ենք մեր արտասահմանյան գործընկերների հետ: Մեր աշխատակիցները պարբերաբար մեկնում են վերապատրաստումների և սեմինարների՝ բարձրացնելու իրենց որակավորումը: Այսպիսի երկրների թվում են մի շարք եվրոպական, Ապհ երկրներ:

 

 

-Կա՞ արդյոք կարիերայի աճի միտում:

Միանշանակ կա, շատերը մեզ մոտ հենց սկսնակ կարգավիճակով են գալիս և հասնում ավելի բարձր կարգավիճակի: Կախված հաստիքից՝ բազային մասնագիտական գիտելիքների հիման վրա փորձում ենք սովորեցնել աշխատակցին, ինչպես նաև ուղարկում ենք  վերապատրաստումների: Մեզ մոտ վերապատրաստումները պարբերական բնույթ ունեն և բոլորս՝ լինենք սկսնակ թե արդեն հին աշխատակից, պարտադիր անընդհատ բարձրացնում ենք մեր որակավորումը:

 

-Ինչպե՞ս են նոր աշխատակիցները ինտեգրվում:

Շատ արագ: Մեզ մոտ երբեք այդպիսի խնդիր չի եղել թիմին չհարմարվելու կամ դժվար ինտեգրվելու: Մթնոլորտը ընկերական ու ջերմ է, մենք էլ փորձում ենք հնարավորինս աջակցել բոլոր հարցերում:

 

-Առաջին օրն եմ այստեղ, բայց լարվածություն և “նորեկի կարգավիճակ” չեմ զգում, չնայած որ առաջին աշխատանքային օրվա համար սա պարտադիր պայման է,-տեղեկացանք Ծովինարից: