Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իմացիր ավելին «Սարդ» խանութների ցանցի մասին, որպես գործատու կազմակերպություն: Հարցազրույց ՄՌԿ բաժնի ղեկավար Մարինա Մաշինյանի հետ

14.02.2018 | 4035 դիտում

 

1․Որո՞նք են կազմակերպության առավելությունները։

Չեմ ցանկանում շեշտել վստահությունը․դա արդեն ծեծված բառ է դարձել։ Այս առանձնահատուկ ոլորտում մենք առաջնային դիրք ենք զբաղեցնում, որովհետև ներկայացնում ենք համաշխարհային առաջատար ապրանքանիշեր, սակայն կարևոր է լինել առաջատար սպասարկման ոլորտում, զբաղեցնել առաջատար դիրքեր մասնագետների առումով։ Մենք աշխատում ենք մի բնագավառում, որը շատ լուրջ մոտեցում է պահանջում հաճախորդի հանդեպ։


Բոլորս էլ հասկանում ենք, որ վերանորոգումը բավականին լուրջ հարց է, հետևաբար կարևոր է՝ ինչպիսի խորհրդատվությամբ, ինչպիսի մակարդակի մասնագետներով պիտի հանդես գանք, որպեսզի հաճախորդները մեզ վստահեն: Ունենք 7 մանրածախ խանութ-սրահներ, որոնցից մեկը՝ Գյումրիում: Հաճախ անց ենք կացնում բաց դռների օրեր, որոնց ժամանակ ներկայացնում ենք մեր պրոդուկտները, դրանց օգտագործման առանձնահատկությունները և այլն: Մասնակցել ենք մի շարք բարեգործական աշխատանքների: Գետնանցումների ու կամարների պատերի ներկում, մանկապարտեզների ու դպրոցների գունազարդում:


Ի դեպ, 2016թ. ունեցել ենք պատվաբեր ձեռքբերում՝ Համզգային Վստահություն խորհրդի կողմից մրցանակ՝ ճանաչվելով որակյալ և բռենդային նեկալաքային նյութեր, պաստառներ ներմուծող տարվա խանութների ցանց: Այս մրցանակի հիմքում ընկած էին բնակչության շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցումները, հետազոտությունների արդյունքները և փորձագիտական գնահատականները: Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր անձնակազմի թիմային աշխատանքի: Զարգացող ընկերություն ենք, նոր ծրագրեր ունենք առաջիկայում:

 
2․ Որքանո՞վ է կազմակերպությունը ինտեգրված միջազգային հարաբերություններին։

Մենք հանդիսնում ենք մեր խանութներում վաճառվող բոլոր ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հետևաբար, համագործակցությունը արտասահմանյան երկրների հետ շատ սերտ է: Մեր աշխատակիցները հաճախ գործուղվում են արտերկիր և Ռուսաստանի Դաշնություն, մասնակցում փորձի փոխանակման ծրագրերի, ցուցահանդեսների, շատ հաճախ մեր գործըկերներն են հյուրըկալում մեզ, այստեղ անց են կացնում մասթեր կլասսեր: Բոլոր աշխատակիցները պարտադիր ամեն տարի ատեստավորում են անցնում, իսկ լավագույնները գործուղվում են արտասահման, որպեսզի ձեռք բերեն նոր հմտություններ ու գիտելիքներ:

 
3. Ինչպիսի՞ն է աշխատանքային միջավայրը կազմակերպության ներսում:

Այսօրվա դրությամբ մենք այն քիչ ընկերություններից ենք, որտեղ հոսունությունը չի գերազանցւմ բնականոն և թույլատրելի շեմը: Ընկերության քաղաքականությունն է գործել բարոյական և էթիկայի նորմերին համապատասխան, հասարակությանը հաշվետու լինելու սկզբունքով, կիրառվող օրենքների և կանոնների համաձայն: Ողջունում ենք և հարգում յուրաքանչյուր աշխատակցի դիրքորոշումը: Մենք մշտապես ժողովներ ենք հրավիրում հիմնադիրների մասնակցությամբ: Մեզ համար կարևոր է, թե ինչ մթնոլորտում ենք աշխատում. եթե հարաբերությունները լարված լինեն, մեր հաճախորդները անշուշտ կզգան դա: Հետևաբար, մենք փորձում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ աշխատակիցը ունի արտահայտման, ինքնադրսևորման, զարգացման հնարավորություն, ինչպես նաև, կարող է օգտվել տարբեր մոտիվացիոն ծրագրերից:


4. Ունե՞ք  ձևավորված մշակույթ, տոներ կամ միջոցառումներ, որ միասին եք նշում:

Շատ մեծ դեր ենք հատկացնում մեր կորպորատիվ մշակույթին, այն մեր Ընկերության արժանապատվությունն է, ձեքբերումը, հարստությունը: Մշակույթը հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակն է, մեր պարագայում դա աշխատակիցների համատեղ գործունեության առարկայական միջավայրն է, նրանց փոխհարաբերությունները, որոնք էլ առավել են սերտանում տարատեսակ թիմ բիլդինգների շնորհիվ: Մեր մշակույթը, մեր աշխատակցի, որպես մասնագետ կարգավիճակի մակարդակն է: Ընկերության խանութ-սրահները, սպասարկման ձևաչափը, հաճախորդների վստահությունը՝ մեր մշակույթի արատացոլումն է:

 
5. Կազմակերպությունը տալի՞ս է աճելու հնարավորություն:
Դա մեր առաջնային նպատակներից մեկն է: Միջինից բարձր օղակներում թափուր հաստիքները հիմնականում համալրվում է ներքին անձնակազմի ռեսուրսներով: Երբ ունենում ենք թափուր աշխատատեղ, նախ հայտարարություն ենք փակցնում մեր ներքին կորպորատիվ էջում, հետո, դիմում ենք այլ աղբյուրների:Այսօրվա դրությամբ խանութի բոլոր վարիչները մեր նախկին խորհրդատու-վաճառողներն են: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ռոտացիային՝ ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց(սպասարկման ոլորտ-վաճառքի բաժին-մարքեթինգ):

 

6. Ինչպիսի՞ն պիտք է լինի աշխատակիցը ըստ ձեր չափանիշների:
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր հաստիք ունի իր պահանջները թե գիտելիքների, թե կրթության, թե փորձի և թե անհատական որակական հատկանիշների: Մեր թեկնածուն պետք է լինի կիրթ, հավասարակշռված, ճկուն, ունենա իր դիրքորոշումը, լինի ամբիցիոզ: Ընկերության հիմքը, ներկան և ապագան իր անձնակազմն է ՝ մարդկային ռեսուսրները, որքան քո հիմքը ամուր է, այնքան դու կայուն ես:


7. Նոր աշխատակիցների ընդունման գործընթացի ժամանակ կա՞ ինչ-որ յուրահատուկ կարգ: 
Որպեսզի երկար կանգ չառնեմ բոլորին ծանոթ, հարցազրույցների և թեսթերի վրա, իսկ դրանք պարտադիր պայման են թեկնածուի հետ ծանոթանալու, նպատակները և պահանջները բացահայտելու, այս կամ այն գիտելիքների մակարդակը պարզելու նպատակով, սիրով կանգ կառնեմ ադապտացման շրջանին, երբ նորեկի համար հատկացվում է ժամանակահատված, որպեսզի նա կարողանա հարմարվել Ընկերության մասնագիտական, կազմակերպչական եւ սոցիալական պայմաններին:Այս ժամանակահատվածը անհրաժեշտ է նաև նորեկ աշխատակցի իրատեսական ակնկալիքների բացահայտմանը հանդեպ Ընկերության վարած քաղաքականության:Ադապտացման փորձաշրջանը նոր աշխատատեղում անցնում են բոլոր օղակներում ընդունվող նորեկները, անկախ իրենց աշխատանքային փորձից և գիտելիքներից: Գոյություն ունեն ադապտացման 3 փուլեր/գաղափարներ` մասնագիտական, կազմակերպչական և սոցիալական, իսկ հաջող ադապտացման շրջանն անցնելու գրավականը, դա լիարժեք և ադեկվատ տեղեկության տրամադրումն է սույն ոլորտների վերաբերյալ:Մասնագիտական ադապտացում - համապատասխան գիտելիքների, ունակությունների և ձեռք բերված փորձի ճիշտ և տեղին կիրառում աշխատանքային գործընթացում: Կազմակերպչական ադապտացում - Ընկերության կառուցվածքի, նպատակների, խնդիրների, , ինչպես նաև պաշտոնի գործառույթների մասին կարծիքի ձևավորում:Սոցիալական ադապտացում - նորեկ աշխատակցի մոտ Ընկերության պատկանելիության ձևավորում, աշխատանքային կոլեկտիվի ընդգրկվածություն :


8. Ինչպիսի՞ն է աշխատողների մասնակցությունը աշխատանքային ոճի փոփոխությունների:
Հաջողության գրավականներից մեկը դա ճկունությունն է: Ինչպես արդեն նշեցի- մեր թեկնածուն-ճկուն թեկանծուն է, ով պատրաստ է զարգանալ մեզ հետ և համաքայլ լինել վերջին տենդենցներին: Ժամանակակից շուկան թելադրում է իր պայմանները:


9. Ինչպիսի՞ն են հարաբերությունները աշխատողների ներսում:
Մենք երիտասարդ, համախմբված և ուրախ թիմ ենք: Շատ տարբեր հանգստի սիրահարների համար թիմ բիլդինգ ենք կազմակերպում՝ էքստրեմալ հանգիստ, բացոթյա խնջույքներ, դիսկոտեկ, ձիարշավարան, խաղեր, պատմական և հոգևոր արժեքների մասին ևս չենք մոռանում, ցանկը բազմաոճ է


10. Ընդունվելուց հետո, որքա՞ն ժամանակ են աշխատում, լինու՞մ են դեպքեր, երբ չեն հարմարվում, դուրս են գալիս: 
Երևի թե ոչ: Սա առանձնահատուկ ոլորտ է, եթե անհատը դիմում է մեր Ընկերությունում աշխատելու ակնկալիքով, ապա դա կշռադատված ընտրություն է: Եթե Դուք նկարիչ եք, դիզայներ, մոդելավորող, շինարար, ջեռուցմնան և ջրամատակարարման մասնագետ-մի դավաճանեք Ձեր սկզբունքներին, մնացեք Ձեզ հավատարիմ, միացեք մեր թիմին և նվիրաբար ի կատար ածեք Ձեր նպատակները և նոր նշանաձողեր սահմանեք մեզ հետ միասին: