Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հարցազրույց Lesona LLC-ում

29.01.2018 | 4543 դիտում

1. Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր աշխատակիցը:

Յուրաքանչյուր հաստիք ունի իր պահանջները և որակավորումը: Շատ բաժիններ ունենք` ՄՌ, Մարքեթինգ, խորհրդատու վաճառող: Բայց որպես ընդհանուր հատկանիշներ, կարևորվում են  պատասխանատվության մեծ զգացումը, ճշտապահությունը, նվիրվածությունը և սերը աշխատանքի հանդեպ: Ցանկացած բան, որի հիմքում սեր կա, ավելի հեշտ է ստացվում: Աշխատակցի նվիրվածությունը աշխատանքին բխում է և’ գործատուի և’ աշխատակցի շահերից:

2. Որքա՞ն է Ձեր աշխատակիցների թիվը: Ունի՞ արդյոք աճելու միտում:
Քանի որ պատրաստվում ենք ցանցը ընդլայնել, բացելու ենք նոր խանութ – սրահներ, որոնց համար արդեն անհրաժեշտ կլինեն նոր աշխատակիցներ: 

3.  Ինչպիսի՞ միջոցառումներ եք կազմակերպում Ձեր աշխատակիցների համար: 

Այո’, կազմակերպում ենք բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են աշխատակիցների մոտիվացիայի բարձրացմանը: Օրինակ` ամեն տարի ունենում  ենք “Տարվա Լավագույն Աշխատակից”, որը ամբողջ տարվա ընթացքում կարգապահ ու պարտաճանաչ կերպով է հաճախել աշխատանքի` առանց ուշացումների ու բացակայությունների: Տարվա վերջում սերտիֆիկատներ և նվերներ ենք հանձնում բոլոր այն աշխատողներին, որոնք աշխատանքի ընթացում իրենց լավագույնս դրսևորել են: Նախորդ տարի ունեցանք “Տարվա լավագույն վաճառող”, որին շնորհվեց Տաթև-Ծաղկաձոր հանգստյան փաթեթ: Իսկ արդեն Ամանորին ընդառաջ ունենում ենք տոնական միջոցառումներ, օրինակ` Secret Santa, և կորպորատիվ հավաքույթներ: “Դրական” և “բացասական” արկղիկներ ունենք աշխատակիցների համար, և ամսվա վերջում մրցանակ է ստանում նաև “Ամսվա Դրական Աշխատակիցը”:

4.  Աշխատակից ընդունելիս` կա՞ արդյոք ինչ-որ մեխանիզմ, որ վեջինս ավելի հեշտ ընտելանա աշխատանքային պրոցեսին:

Ոչ, առանձնահատուկ որևէ բան չկա, բայց կարծում եմ, որ ամենակարևորը թիմի գործոնն է: Թիմից է կախված աշխատակցի շուտ ներգրավումը:

5Աշխատակազմի ղեկավարման Ձեր ռազմավարության մեջ կա՞ արդյոք ինչ-որ քայլ, որը առավել համախմբված է պահում թիմը:

Կարծում եմ, որ աշխատանքից դուրս թիմային հանդիպումները առանցքային դեր ունեն ոչ միայն աշխատակիցների, այլև բաժնի ղեկավարների համար: Սեփական փորձից ասեմ, որ այդ տեսակ հանդիպումները լավ են անդրադառնում նաև աշխատանքային պրոցեսի վրա:

6.  Ինչպե՞ս է, ըստ Ձեզ, աշխատակազմը արձագանքում աշխատելու ոճի փոփոխություններին:

Ցանկացած միջավայրում նորույթներին ադապտացվելը դժվար է տրվում:  Այս դեպքն էլ բացառություն չէ: Որոշումների մի մաս քննարկվում է աշխատակիցների հետ, եթե անմիջապես  կապված է նրանց հետ: Եթե նրանք էլ գիտակցում են, որ փոփոխությունը կնպաստի ավելի լավ արդյունքին, ապա հարմարվելը միայն ժամանակի հարց է: Եթե պետք է հաստիքների փոփոխություն լինի, ապա համապատասխան աշխատակիցներին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցվում է այդ մասին:

7.  Ինչու՞ աշխատել Ձեզ մետ:

Ինքնագովազդից հնարավորինս խուսափելով` ասեմ, որ Baldinini-ն շատ դրական ընկերություն է և իր աշխատակիցներին շատ բան է առաջարկում: Ամենակարևորն այն, է որ այստեղ աշխատելը հեռանկարային է: Երբ մենք ունենում ենք մենեջերի թափուր հաստիք, մենք ոչ թե դրսից ենք կադր բերում, այլ մեր աշխատակցին ենք ընտրում: Այսինքն կարիերա կառուցելու հնարավորություն ենք տալիս` խանութ-սրահից հասցնելով մինչև գրասենյակ: Այս ընկերությունում աշխատելու մյուս առավելությունների մասին կփաստեն մեր աշխատակիցները: