Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Job.am-ը Mega programming-ի նոր գրասենյակում

11.09.2017 | 2469 դիտում

Ժամանց


Mega Programmig-ի աշխատակիցները երբեք հանգստի պակաս չեն ունենում: Ընկերությունը հաճախ է միջոցառումներ կազմակերպում իր աշխատակիցների համար: Mega Programming-ի թիմը իր ժամանակն անցկացնում է ինչպես քաղաքի ներսում, այնպես էլ քաղաքից դուրս: Միջոցառումներ են կազմակերպվում որևէ ակումբում, կամ էլ թիմը որոշում է լրացնել իր էքստրիմի չափաբաժինը և այցելում է Էքստրեմալ ժամանցի այգի: Ընկերությունը մեծ կարևորություն է տալիս իր աշխատակիցների հանգստին և նրանց հանգստի մասին հոգում է նաև անմիջապես գրասենյակում: Աշխատանքային հոգնածությունը կարելի է վերացնել տեղում՝ GYM մարզասրահում լիցքաթափվելով:

Ինչու՞ միանալ Mega Programming-ի թիմին


Mega Programming ընկերությունում ընտանեկան մթնոլորտ է: Եթե նույնիսկ որևէ կոնֆլիկտ է առաջանում աշխատանքի բերումով, այն մի քանի րոպեում հարթվում է և լարվածությունն էլ անմիջապես անհետանում: Այստեղ կարևորվում են մարդակային հարաբերությունները: Դառնալով Mega Programming-ի թիմի անդամ կարող ես մոռանալ աշխատանքային լարված միջավայրի մասին: