Industry: Customer Support, Client Care
City: Yerevan
Employment type: Full time
Deadline: 7/24/2022
Work experience: Not required
Մոգոն հանդիսանում է ավտովարկավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը Հայաստանում: Ընկերության կարևորագույն առաքելությունն է առաջարկել հասանելի վարկեր հաճախորդներին, ովքեր փնտրում են ավտոմեքենա ձեռք բերելու և կամ ֆինանսավորում ստանալու արագ և պարզ տարբերակ:
Մենք փնտրում ենք ակտիվ, հաղորդակցման գերազանց հմտություններ ունեցող երիտասարդների մեր Զանգերի սպասարկման կենտրոնի թիմին միանալու համար:
Զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետը պատասխանատու է հաճախորդների կողմից էլեկտրոնային նամակների, զանգերի միջոցով ստացվող հարցումներին պատշաճ կերպով, ժամանակին արձագանքման, պարզ և հասկանալի ուղղորդման, Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրման համար: Ուղղվածությունն առավելապես սոցիալական հարթակներում կիրթ և գրագետ առնցանց նամակագրության վարումն է:
Դուք կարող եք միանալ մեր մոտիվացված, կենսուրախ Թիմին՝ ապահովելով Ձեր մասնագիտական ներուժը բացահայտելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, Թիմի հետ միասին արդյունքային բարձր ցուցանիշներ գրանցելու հնարավորությունը:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: