Get our free app. It won't take up space on your device

Զանգերի սպասարկման բաժնի մասնագետ

Nairi Insurance ILLC

Industry: Customer Support, Client Care, Legal, Insurance
Deadline: 2/23/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior
Job posting has expired

Նկարագրություն

Նաիրի ինշուրանս Ընկերությունը ավելի է ընդլայնում Զանգերի սպասարկման բաժինը, ուստի շարունակում ենք փնտրել նպատակասլաց, անընդհատ զարգացման ձգտող աշխատակցի, ում սիրով կսովորեցնենք անհրաժեշտ բոլոր հմտությունները և կներգրավենք մեր մեծ ընտանիք։

Պարտականություններ

  • Ընդունել Զանգերի սպասարկման բաժնին ուղղված հեռախոսազանգերը, դասակարգել հարցը, անհրաժեշտության դեպքում պատասխանել կամ վերահասցեավորել համապատասխան ստորաբաժանմանը,
  • Նույնականացնել հաճախորդին,պատշաճ սպասարկել հեռախոսազանգերը,
  • Հեռախոսազանգն ամրագրել Ընկերության համակարգչային ծրագրում,
  • Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին,
  • Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
  • գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
  • հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
  • փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն,
  • ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,
  • աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
  • տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
  • աշխատանքային փորձը զանգերի սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները էլ. հասցեին:

Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։

Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Spread the word! Share this job on social media