
Զանգերի Կենտրոնի Մասնագետ
Eco Solar
Նկարագրություն
"Էկո Սոլար" ընկերությունը փնտրում է հաղորդակցման հմտություններով զանգերի մասնագետի, ով կմիանա մեր թիմին։ Պաշտոնը ներառում է ներգնա և արտագնա զանգերի իրականացում, հաճախորդների խորհրդատվություն, ընկերության ծառայությունների և ապրանքների ներկայացում։ Մենք առաջարկում ենք ընկերական միջավայր, մասնագիտական աճի հնարավորություն և մրցունակ վարձատրություն։
Պարտականություններ
- Իրականացնել ելքային զանգեր,
- Իրականացնել կազմակերպությամ ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրում,
- Իրականացնել խորհրդատվություն և վաճառք,
- Կազմել կատարված զանգերի օրական հաշվետվություններ և ներկայացնել անմիջական ղեկավարին,
- Համագործակցում այլ ստորաբաժանումների հետ,վերջնական գրանցումն ապահովելու համար,
- Ամսական վաճառքի պլանի կատարում։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Հաճախորդների հետ կամ զանգերի կենտրոնում,
- Հաղորդակցման և ակտիվ լսելու գերազանց հմտություններ,
- Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հայերեն լեզվի ազատ տիրապետում (անգլերենը և ռուսերենը ցանկալի է),
- Համակարգչային ծրագրերի հիմնական իմացություն (MS Office),
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի հմտություններ։
Հավելյալ նշումներ
- Մրցակցային աշխատավարձ,
- Բարձր բոնուսներ,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Վաճառքի թրեյնինգներ,
- Կազմակերպության պրոդուկտների դասավանդում։
EcoSolar-ը առաջատար ընկերություն է, որը հոգ է տանում շրջակա միջավայրի պաշտպանության և վերականգնվող էներգիայի օգտագործման մասին։ Մենք հավատում ենք, որ մեր գործողությունները կարող են ստեղծել ավելի կանաչ, առողջ և կայուն ապագա։ Եվ մեր թիմը իդեալական է դրան հասնելու համար։
Արտադրելով ու զարգացնելով նորարարական արևային լուծումներ, մենք աջակցում ենք այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց էներգիայի կարիքները հոգալ մաքուր ձևով։ Մեր ընկերությունը հիմնված է նորարարության, թիմային աշխատանքի ու միասնական հաջողությունների վրա։
Մենք սիրով ընդունում ենք նոր գաղափարներ, քրտնաջան աշխատում ենք ու ստեղծում առավոտյան արևի նման պայծառ և կայուն լուծումներ։ EcoSolar-ը ոչ միայն ընկերություն է, այլ նաև ընտանիք, որը մշտապես ձգտում է առաջ ընթանալ, աճել և սատարել իր աշխատակիցներին և համայնքին։