Խորհրդատու-վաճառող(ուհի)
VLV CENTRE
Նկարագրություն
Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։
ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ առաջարկում է թափուր հաստիք՝ խորհրդատու-վաճառող/ուհի ների իր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Խորհրդատվություն տալ հաճախորդին վաճառվող ապրանքների տեսականու ընտրության եւ դրանց սպառողական հատկանիշների ու առանձնահատկությունների վերաբերյալ
- Խորհրդատվություն տալ հեռախոսազանգի միջոցով
- Ցուցադրել ապրանքագիտություն, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց իմացություն
- Հետևել գնապիտակների առկայությանը եւ նրանց ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված թրեյնինգներին
- Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն
- Հայերենի և Ռուսերենի գերազանց իմացություն։ Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
- Սովորելու ցանկություն
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
- Բարեվարքություն և ազնվություն
- Թիմում աշխատելու ունակություն
Հետաքրքրված անձիք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ.փոստի միջոցով:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6օրյա։
Առանց նկար ռեզյումեները ՉԵՆ դիտարվելու։
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով: