Խորհրդատու վաճառող(ուհի)
Beko
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
2/23/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Salary:
Monthly
starting from 120,000 ֏
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Job posting has expired
Նկարագրություն
Մենք փնտրում ենք էլեկտրոտեխնիկայի վաճառքի մասնագետ։
Անձնային հատկանիշները՝ աշխույժ, արագ սովորող, վաճառքի հմտություններով, պատասխանատու և պարտաճանաչ։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում՝ համաձայն սահմանված վաճառքի պլանային ցուցանիշների։
- Իրականացնել հաճախորդի սպասարկումը բարեհամբույր, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել գործընթացը՝ խորհրդատվությունից - վաճառքի գրանցում։
- Հոգալ, որ ապրանքները պատրաստ լինեն վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում։
- Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը։
- Հետևել գնապիտակների և ինֆորմացիոն պիտակների առկայությանը, նրանց ճշգրտությանը։
- Մշտապես ինքնակրթվել, հետևել շուկայի ընթացքին և փոփոխություններին, մասնակցել ընկերության կազմակերպած թրեյնինգներին։
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Թերի-բարձրագույն կրթություն:
- Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն և/կամ անգլերեն ցանկալի է։
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն:
- Պատասխանատվության բարձր մակարդակ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքը՝ վեցօրյա
Աշխ․ ժամերը՝ մեկ օր 10։00 - 19։00 հաջորդ օրը 11:00-20:00
Վաճառքից բոնուսներ
Company օverview
Ընկերությունը հիմնադրվել է 1996 թ-ին և շուրջ 25 տարի ներկայացնում է հանրահայտ Բեկո ապրանքանիշը Հայաստանում և հանդիսանում է նրա պաշտոնական ներկայացուցիչը: Այսօր արդեն Բեկո ապրանքանիշը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում և տարիների ընթացքում ձեռք է բերել բարի համբավ և կայուն դիրք Հայաստանյան շուկայում:
Բեկո ապրանքանիշի պատմությունը սկսում է 1955թ-ից և պատկանում է Քոչ Հոլդինգ կորպորացիային, ունի գործարաններ 8 երկրում։ Ներկայացված է ավելի քան 130 երկրներում՝ ապահովելով 30,000 աշխատատեղ: Նրան են պատկանում շուրջ 12 այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Grundig, Blomberg, Altus : Վերջիններիս ներքո արտադրվում են 22 մեծ և փոքր կենցաղային տեխնիկա՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, գազօջախներ, սպասք լվացող մեքենաներ, օդորակիչներ, հեռուստացույցներ և այլն: Եվրոպական շուկայում այսօր Բեկո ապրանքանիշն իր վաճառքի ցուցանիշներով գտնվում է լավագույն եռյակում՝ վայելելով ավելի քան 400 միլիոն հաճախորդների վստահությունը:
See more