
Խորհրդատու վաճառողուհի
Gurmenia Gastromarket
Նկարագրություն
Գուրմենիա գաստրոմարկետում պահանջվում են խորհրդատու վաճառողուհիներ տարբեր բաժիններում աշխատելու համար։
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին
- Հետևել բաժնի դասավորվածությանը
- Հետևել բաժնում ապրանքների առկայությանը
Պահանջներ
- աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում
- անգլերենի և ռուսերենի իմացություն
- սեռը՝ իգական (աշխատանքի բնույթից ելնելով)
Մեզ մոտ աշխատելու առավելությունները.
- Հոգում ենք տուն գնալու ճանապարհածախսը
- Ըստ աշխատանքային ստաժի աշխատավարձի բարձրացում
- Բոնուսային համակարգ
- Զեղչեր խանութի կողմից
- Թրեյնինգների և վերապատրաստումների հնարավորություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը` 16:00-00:00:
Գաստրոմարկետը գտնվում է Ք. Երևան Թումանյան 5ա հասցեում:
Գուրմենիա գաստրոնարկետը, յուրօրինակ և տարբերվող կոնցեպտով գաստրոմարկետ է, որն ունի 3 մասնաճյուղ՝ Աբովյան 17, Թումանյան 5ա, Վերին Պտղնի 1/1։
Գուրմենիայում Դուք կգտնեք բազում յուրօրինակ և հազվագյուտ ապրանքներ: Հագեցած և լայն տեսականիով բաժիններ, ինչպես նաև օրգանական ապրանքների բաժին: Ապրանքատեսականին միշտ թարմ է և որակյալ: Տեղում թխվող թարմ հացերի և հացաբուլկեղենի նկատմամբ անտարբեր մնալն անհնար է: Դե իսկ Գուրմենիայի կրուասանների տեսականին արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել Երևան քաղաքի բոլոր անկյուններում: Թարմ և բարձրորակ հումքից պատրաստվող խմորեղենները միշտ հիանալի տարբերակ են քաղցրասերների համար:
Իր ստեղծման օրվանից Գուրմենիան կարևորում է աշխատակիցների առողջ աշխատանքային մթնոլորը և թիմային աշխատանքը։ Այս թիմում յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը, որը զբաղեցնելով կկազմեք մեծ թիմի շղթայի մի մաս։