
Խորհրդատու-վաճառողուհի
Lalunz LLC
Industry:
Sales, Business Development, Production, Operations
Deadline:
4/14/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work schedule:
In shifts
Work experience:
Not required, Junior, Mid level, Senior
Նկարագրություն
«Լալունց» ՍՊԸ-ն, որը շուկայում հայտնի է Lalunz մանկական հագուստի ամենաբարի և պայծառ ապրանքանիշով, փնտրում է խորհրդատու-վաճառողուհիներ Կասյամ փ-ի նոր բացվող խանութ-սրահում աշխատելու համար։
Մեր նպատակն է ապահովել սպասարկման բարձր ստանդարտներ։ Եթե կիսում եք մեր հաճախորդակենտրոն մոտեցումը և համապատասխանում եք ներկայացված պահանջներին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին` վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով հաստիքի անվանումը՝ Խորհրդատու-վաճառող - Կասյան:
Նախնական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ քննարկելու աշխատանքի բնույթն ու պայմաններն ավելի մանրամասն:
Պարտականություններ
- Ապահովել հաճախորդների գերազանց սպասարկում,
- Մանրամասն ներկայացնել ընկերության պատմությունը, առավելություններն ու առանձնահատկությունները,
- Առաջարկել հաճախորդի պահանջները բավարարող պրոդուկտներ, ներկայացնել գործող զեղչերի և ակցիաների մասին,
- Ապահովել սրահի գեղեցիկ տեսքը և ապրանքների ներկայացման ստանդարտները,
- Հետևել և պահպանել կազմակերպության ընթացակարգերը և քաղաքականությունը,
- Նախապատրաստել ապրանքները վաճառքի` ստուգելով ապրանքների անվանումները, քանակը, տեսականին, որակը,
- Մշտապես ապահովել պահեստավորված տեսականու պատշաճ դասավարվածությունը։
- Աշխատանք հաճախորդների հետ,
- Ներկայացնել ամփոփ հաշվետվություններ կատարված աշխատանքի մասով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է, սակայն կարող են դիմել նաև ուսանողներ,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Համակարգչային գիտելիքներ,
- Հայերենի գերազանց իմացություն և գրագետ խոսք,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Թիմային աշխատանք,
- Քաղաքավարի և սրտացավ մոտեցում հաճախորդների նկատմամբ,
- Ազնվություն և աշխատասիրություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթի-Կիրակի, մեկ օր լրիվ աշխատանքային, մեկ օր հանգիստ, մնացած օրերին 10:00-16:00, կամ 16:00-22:00։
How to apply?