
Խորհրդատու վաճառող (ուհի)
Landshaft
Նկարագրություն
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակիցների՝ ովքեր կհամալրեն Չարենցի 9 հասցեում գտնվող մեր վաճառասրահի թիմը՝ ստանձնելով հաճախորդների սպասարկման խորհրդատուների աշխատատեղերը։
Պարտականություններ
- Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն,
- Իրականացնել վաճառք՝ խորհրդատվությունից մինչև ձևակերպում,
- Իրականացնել գանձապահական աշխատանքների վարումը,
- Ապահովել ապրանքատեսականու ճիշտ դասավորությունը,
- Վարել հաճախորդների տվյալների բազան, ներկայացնել ներքին հաշվետվություններ,
- Պատասխանել մուտքային հեռախոսազանգերին։
Պահանջներ
- Համակարգչային ծրագրերի իմացություն` Ms Office,
- Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն (խոսակցական միջին մակարդակի), անգլերեն (խոսակցական միջին մակարդակի),
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
- ՀԾ ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը՝ 10:00-19:00,
- Աշխատանքային օրերը՝ 6 օր,
- Աշխատավարձը կվերանայվի ելնելով անձի փորձառությունից։
Լանդշաֆտ ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին որպես առաջին այգեշինական կազմակերպությունը Հայաստանում: Ընկերությունը 19 տարի շարունակ մատուցում է այգեշինական համալիր ծառայություններ՝ կանաչապատում, ոռոգում, լանդշաֆտային դիզայն և հովացման համակարգերի տեղադրում:
Չարենցի 9 հասցեում գտնվող վաճառասրահում ներկայացված է այգեգործական գործիքների մեծ տեսականի համաշխարհային ապրանքանիշերից՝ գերմանական Gardena և Wolf Garten, ֆիննական Fiskars, լեհական Bradas և բրիտանական Hozelock: Ոռոգման համար անհրաժեշտ դետալներ ամերիկյան առաջատար Rain Bird և հունական Palaplast ապրանքանիշերից: Բարձր ճնշմամբ լվացող սարքեր ամերիկյան Black and Decker-ից, գազով և ածուխով BBQ-ներ ամերիկյան Char Broil-ից, ծաղկամաններ Prosperplast-ից, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ, այգու ճոճեր, սերմեր։
Լանդշաֆտը այգեգործների սիրելի հանգրվանն է տարվա բոլոր եղանակներին, և կախարդական հեքիաթը տոնական օրերին։ Ամանորին սրահը ձևափոխվում է Christmas Shop-ի և ներկայացվում են լեհական Clarex, բելգիական Van Der Gucht և հոլանդական Royal Christmas ապրանքանիշերի տոնածառերի, հոլանդական Kaemingk և նիդեռլանդական Vetur ապրանքանիշերի խաղալիքների, ամանորյա զարդարաքների չկրկնվող և հեքիաթային տեսականի։
Լանդշաֆտ՝ այգեշինության առաջատարը։