Get our free app. It won't take up space on your device

Խորհրդատու-վաճառող (ուղղությունը՝ շինանյութ/լիստեր/կահույք/տեխնիկա)

Domus

Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline: 4/13/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior

Նկարագրություն

«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառողների իր մեծ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Իրականացնել խորհրդատվություն խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ, օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում,
  • Պահպանել Ընկերության կողմից սահմանված սպասարկման ստանդարտները՝ ապահովելով պատշաճ սպասարկում,
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը համապատասխան բաժնում,
  • Հետևել գնապիտակների առկայությանը, դրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված դասընթացներին՝ բարելավով վաճառքի և սպասարկման հմտությունները։

Պահանջվող

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Վաճառքի/սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սովորելու ցանկություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ, ժամերը՝ 9։30-19։00:

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media