Get our free app. It won't take up space on your device

Խորհրդատու-վաճառող ( ուղղությունը՝ շինանյութ/կահույք/տեխնիկա )

Domus

Industry: Sales, Business Development
Deadline: 10/30/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 200,000-250,000 ֏
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior

Նկարագրություն

Մենք փնտրում ենք խորհրդատու վաճառողների, ովքեր կմիանան մեր մեծ թիմին։ Հաստիքները ազատ են հետևյալ մասնաճյուղերում՝

  • Դավիթ Անհաղթ 8
  • Դավիթ Բեկ 110

Ինչ կկատարեք դուք մեր թիմում:

  • Կդառնաք հաճախորդների առաջին վստահելի խորհրդատուն՝ առաջարկելով նրանց լավագույն լուծումները մեր մեծ տեսականուց,
  • Կօգնեք հաճախորդներին գտնել իրենց նախագծերին համապատասխան շինանյութ և տեխնիկա՝ դարձնելով նրանց փորձառությունը հաճելի և արդյունավետ,
  • Կմասնակցեք վաճառքի գործընթացների բարելավմանը՝ ձեր առաջարկներով և նորարար գաղափարներով

Մեր ակնկալիքները ձեզնից:

  • Վաճառքի բնագավառում առնվազն 1 տարվա փորձ, բայց ամենակարևորը՝ սեր վաճառքի հանդեպ:
  • Հայերենի և ռուսերենի իմացություն՝ հեշտությամբ կապ հաստատելու մեր բազմազան հաճախորդների հետ:
  • Թիմային աշխատելու հմտություններ և անսահման էներգիա:
  • Արտակարգ շփման և բանակցությունների հմտություններ՝ դուք կլինեք այն մարդը, որին վստահում են հաճախորդները:
  • Տեխնիկայի և շինանյութի նկատմամբ հետաքրքրություն և ցանկություն սովորելու և զարգանալու:

Հավելյալ նշումներ

Վեցօրյա գրաֆիկ, ժամերը՝ 9։30-19։00:

Company օverview
address
Number of employees
1001+
Phone
Phone
033105047

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 7 հիպերմարկետ Երևանում և 5-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media