
Խորհրդատու - վաճառող (Երևանի մ/ճ)
Eldorado Armenia
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
12/16/2023
City:
Yerevan
Employment type:
Flexible
Salary:
Monthly
starting from 140,000 ֏
Work experience:
Mid level
Նկարագրություն
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը 8 ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատանքի է հրավիրում ակտիվ և էներգիայով լեցուն խորհրդատու-վաճառողների Ընկերության տարբեր մասնաճյուղերում աշխատելու նպատակով։
Պարտականություններ
- Հաճախորդներին ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացում հաճախորդներին,
- Հաճախորդների անհատական և բարեհամբույր սպասարկում՝ նրանց պահանջների մաքսիմալ բացահայտումով,
- Վաճառասրահում անհրաժեշտ ապրանքատեսականու առկայությանը հետևում,
- Ապրանքատեսականու պատշաճ ներկայացում և դասավորվածության ապահովում՝ ներառյալ գնապիտակների առկայությունը և համապատասխանությունը,
- Գնորդների սպասարկում ըստ սահմանված սպասարկման կանոնների և մոտեցումների,
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office,
- Օտար լեզուների իմացություն (ռուսերեն կամ անգլերեն),
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Համբերատարություն, ուշադրություն, նրբանկատություն,
- Աշխատասիրություն և սովորելու ցանկություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ կողմնորոշվելու կարողություն,
- Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ հերթափոխային գրաֆիկ
Մեզ մոտ Դուք կունենաք՝
- Անսահմանափակ բոնուսներ,
- Հերթափոխային գրաֆիկով աշխատանք,
- Մասնագիտական աճ,
- Առողջության Անվճար ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Պարգևատրման ծրագիր,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։
How to apply?