Get our free app. It won't take up space on your device

Խորհրդատու-վաճառող

Վեստա

Industry: Sales, Business Development, Customer Support, Client Care
Deadline: 11/6/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ, շփման բարձր ունակություններով օժտված անձանց՝ խորհրդատու –վաճառողի թափուր աշխատատեղի համար

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում
  • Ապրանքների ներկայացում, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
  • Մասնակցություն ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով գովազդվող ապրանքները, գործող զեղչային համակարգը և ակցիաները
  • Ապրանքների դասավորվածության հետևողականություն
  • Ապրանքների մաքրության հետևողականություն
  • Գնապիտակների առկայության վերահսկում
  • Բարեհամբույր սպասարկում

Պահանջներ

  • Սահուն և գրագետ խոսք
  • Վաճառքի և հաղորդակցման հմտություններ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Աշխատասիրության և պատասխանատվության բարձի զգացում
  • Հավասարակշռվածություն
  • Կարգապահություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Պայմաններին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրակաը էլեկտրոնային հասցեին:

Վարձ․ Աշխատավարձ + բոնուսներ

Աշխատավայր՝ Ծովակալ Իսակովի 48/1

Company օverview
address
Address
Երևան, Ծովակալ Իսակովի 48/1 (Արգավանդի խաչմերուկից քիչ հեռու)
address
Number of employees
51-150
Phone
Phone
093923135

«Վեստա»-ն Հայաստանում կենցաղային տեխնիկայի, կահույքի և էլեկտրոնիկայի մանրամեծածախ առևտրով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն է: Ընկերությունն իր առաջին խանութ-սրահը բացել է 2001 թվականին Երևանի կենտրոնում: Որոշ ժամանակ անց, առևտրի ծավալների և հաճախորդների թվի աճով պայմանավորված, տեղափոխվել է ք. Երևան, Ծովակալ Իսակովի 48/1 հասցե` ընդլայնելով տարածքը մինչև 23500ք/մ:


2012 թվականից գործում է Գյումրու մասնաճյուղը, իսկ 2020թ․-ի նոյեմբերից նաև Վանաձորում։


«Վեստա» ընկերությունը հանդիսանում է այնպիսի առաջատար արտադրողների պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչպիսիք են Samsung, Philips, Sharp, Gorenje, Midea, Zelmer, Skyworth, Hitachi ընկերությունները։

«Վեստա»-ն, իր զարգացման ճանապարհին հանդիպելով բազում խոչընդոտների, ստեղծել և տարիների ընթացքում կատարելագործել է հակաճգնաժամային ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է եղել եկամուտ ապահովել անգամ 2008 թ.-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում և մինչ օրս դիմակայել արտաքին տարաբնույթ մարտահրավերներին։

2004 թ.-ից ի վեր ընկերությունը վարում է սոցիալական պատասխանատվության ակտիվ քաղաքականություն, որի արդյունքում որոշ չափով թեթևացվել են բազում կարիքավոր մարդկանց հոգսերը, իսկ առավել ուշագրավը թշնամու ռազմական ակտիվության հետևանքով փլուզված տների վերանորոգման և քաղաքացիներին ժամանակավոր ապաստարաններով ապահավելու նպատակով տրամադրված խոշոր ֆինանսական աջակցությունն է։

Ընկերությունը մատուցում է նաև բարձրակարգ վերանորոգման ծառայություններ:
«Վեստա» սպասարկման կենտրոնը «SAMSUNG» և «Philips» ընկերությունների կողմից ստացել է արտոնագիր, և իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում՝ վերոնշյալ ընկերությունների կողմից հաստատված պահանջներին ու չափորոշիչներին համապատասխան:

See more

Spread the word! Share this job on social media